Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԲՆԱՊԱՀՊԱՆ. ՙԵՐԵՎԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՀԵՌԱՆԱԼ ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ՚

Արխիվ 12-16

ԲՆԱՊԱՀՊԱՆ. ՙԵՐԵՎԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՀԵՌԱՆԱԼ ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ՚


Գիտության մեջ , միջազգային ասպարեզում էկոլոգիայի մեջ ընդգրկվում է ոչ միայն բնության պահպանությունը, այլեւ` պատմամշակութային ժառանգության պահպանությունը, այս ամենը արտացոլված է նաեւ մի շարք կոնվենցիաներում: «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանի խոսքով` պայքարը պատմամշակութային կոթողների պահպանության համար միշտ չգիտես ինչու մարդկանց կողմից ընկալվում է այլ կերպ եւ հաճախ նրանք ասում են, թե այս ոլորտում բնապահպանները անելիքներ չունեն, քանի որ նրանց պահպանության մեջ մտնում են միայն կենդանիների, կանաչ տարածությունների պահպանությունը: «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Երեւանը որոշել է հեռանալ իր պատմությունից եւ այն որչնչացնել: Ամեն մի շենքի պահպանության համար մենք ստիպված ենք կռիվ տալ, սա պարզապես զարմանալի երեւույթ է: Չկա այդպիսի քաղաք, որի կենտրոնը, որը պատմամշակութային կենտոն է համարվում չի պահպանվում եւ դառնում է բիզնես կենտրոն: Մեզանում տեղի է ունենում հենց այս գործընթացը: Վաղը ադրբեջանցին շատ հանգիստ կարող է ասել, որ այստեղ Ադրբեջան է եղել: Այս խնդիրը շատ լուրջ է եւ այնքան պետք է պայքարենք, որ այն վերացվի»,-մտահոգվեց ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ: Որպես վերը նշվածի օրինակ` նա բերեց Համալիրի շենքի վաճառքը, որտեղ պայմանների մեջ նշված չէ, որ այդ շենքը համարվում է պատմամշակութային ժառանգության կոթող, ինչը իր մեջ շատ վտանգներ է պարունակում: «Այս դեպքում շատ հնարավոր է, որ շենքի նոր գնորդի համար շատ հարմարավետ եւ շահավետ լինի, շենքի տակ հանք փորել , քան այն պահպանել, ինչպես որ եղավ Երիտասարդական պալատի հետ: Սա աշխարհայացքի խնդիր է եւ շատ կցանկանայի որ մեր երիտասարդական շարժուը ավելի հզորանար , իսկ մենք էլ նրանց օգնեինք»,-հայտնեց Կ.Դանիելյանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ