Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀԱԿ-Ն ԷԼԻ ԴԱՍԸ ՉԷՐ ՍԵՐՏԵԼ

Արխիվ 12-16

ՀԱԿ-Ն ԷԼԻ ԴԱՍԸ ՉԷՐ ՍԵՐՏԵԼ

 

Երեկ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց  «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակներն են` ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Ռուբեն Հովսեփյանը, Վրեժ Մարկոսյանը, Արմեն Մխիթարյանը: Հանձնաժողովի նիստի արդյունքում որոշվեց առաջարկել խորհրդարանին հետաձգել հետեւյալ նախագծի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու ժամկետը մինչեւ մեկ տարով: Սակայն ուշագրավ էր ոչ թե այս, այլ այն, որ նիստին խիստ ակտիվ ելույթներ էր ունենում սույն հանձնաժողովի անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ավելին` վերջինս ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին եւ հանձնաժողովի անդամներին առաջարկներ էր ներկայացնում` կապված օրենքի նախագծի հետ: Իսկ արդյունքում, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը խիստ զարմացած դիմեց Լ. Սարգսյանին. «Տիկին Սարգսյան, իսկ Դուք կարդացե՞լ եք մեր առաջարկած օրենքի նախագիծը»: Դե, իսկ Լ. Սարգսյանին էլ ոչինչ չէր մնում, բացի այն, որ անկեղծորեն ասաց, որ չի կարդացել:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ