Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆԱՊԱՏԱՑՈՒՄԸ ԱՇԽԱՐՀԻ ԳԼՈԲԱԼ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ԵՆ

Արխիվ 12-16

ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆԱՊԱՏԱՑՈՒՄԸ ԱՇԽԱՐՀԻ ԳԼՈԲԱԼ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ԵՆ

 

1972 թվականից հունիսի 5-ը նշվում է, որպես շրջակա միջավայրի պահպանության օր: Այս տարի ամբողջ աշխարհում այդ օրվա համար ընտրվել է հետեւյալ կարգախոսը` «Բարձրացրու ձայնդ այլ ոչ թե ծովի մակարդակը»: Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Աշոտ Վարդևանյանը հետեւություններ անելով կարգախոսից փաստեց, որ հունիսի 5-ը այս տարի ավելի շատ նվիրված է կլիմայի փոփոխության խնդիրներին, քան ամբողջ աշխարհի առջեւ ծառացած մյուս խնդիրներին: Նրա խոսքով` ամբողջ աշխարհում այսօր գլոբալ խնդիր է համարվում կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության եւ անապատացման խնդիրները: Այս բոլոր խնդիրները դեռեւս բարձրացվել է 1992 թվականին` Ռիո դե Ժանեոյի համաժոովում, որին մասնակցել է նաեւ Հայաստանը: «Բոլոր երկրներում ընդունված է, որ տարբեր խնդիրներին մոտենան էկոհամարկարգային մոտեցմամաբ, որը մշտապես փոփոխվող համակարգ է, իսկ մյուս կողմից էլ ունի ինքնավերկանգնամ ունակություն: Եթե էկոհամակարգը այնպիսի փոփոխությունների է ենթարկվում, որից հետո չի վերկանագնում, ապա սա բերում է էկոհամակարգի փոփոխության: Ահա այս ամենն էլ բերում է մյուս բացասական հետեւանքերը`կլիմայի փոփոխություն, կենսաբազմազանության կորստի եւ անապատացման»,-ընդգծեց ԱՇՈՏ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԸ: Նրա հավաստմամբ` երկրագնդի վրա չորային հատվածները ավելի են շատացել , ջրհեղեղները ավելի հաճախակի եւ ավելի ուժեղ են դարձել: Նա նկատեց, որ Հայաստանում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր թե՛ կլիմայի փոփոխության ու կենսաբազմազանության կորստի , թե՛ անապատացման խնդիրների հետ կապված:

Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանն էլ անդրադառնալով Հայաստանում առաջացած կեղտաջրերին նշեց, որ Հայաստանում տարեկան առաջանում է 300-350 մլն կեղտաջուր, ինչը Խորհրդային Միության փլուզումից հետո փոխել է իր որակական կազմը եւ դարձել կոմունալ-կենցաղային: Կոմունալ կեղտաջրերը ունենալով կենսաբանական աղտոտվածություն ժամանակի եւ տարածության մեջ երբ լցվում են գետ մաքրվում են `ինքամաքրվում : Հանրապետության ամբողջ տարածքում ըստ պրն.Նարիմանյանի 2 տարի առաջ սկսվել է կենսաբանական կայանների վերականգնման աշխատանքեր, որոնք փուլ առ փուլ են վերկանգնվում: Ինչ վերաբերում է ջրային ռեսուրսների կորուստներին, ապա ըստ պրն.Նարիմանյանի ջրօգտագործման ժամանակ ոռոգման եւ ջրմատակարարման համակարգերում այն կազմում է 60-75 տոկոսի ինչը անթույլատրելի բարձր տոկոս է: «Մենք իրականացնում ենք տարբեր ծրագրեր եւ այդ կորուստները տարեցտարի պետք է կրճատվեն, որպեսզի հասնենեք թույլատրելի չափի»,-մեկնաբանեց ՎՈԼՈԴՅԱ ՆԱՐԻՄԱՆՅԱՆԸ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ