Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱՄՓՈՓՎԵՑ «ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ» ՊԱՏԱՆԻ ԵՐԱԺԻՇՏ-ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ 4-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ (+Տեսանյութ)

Արխիվ 12-16

ԱՄՓՈՓՎԵՑ «ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ» ՊԱՏԱՆԻ ԵՐԱԺԻՇՏ-ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ 4-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ (+Տեսանյութ)

 

Հունիսի 4-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ամփոփվեց հունիսի 1-4-ը Երևանում անցկացվող «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 4-րդ միջազգային փառատոնը, որի շրջանակում պատանի մենակատարները ելույթ ունեցան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Դիրիժորական վահանակի մոտ էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, «Նոր անուններ» պատանի երաժիշտների միջազգային փառատոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը: Համերգը վարում էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, «Նոր անուններ» ծրագրի երաժշտագետ-համերգավար Նոնա Ոսկանյանը:

Պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական այս հավաքին մասնակցեցին Ռուսաստանի, Դանիայի, Կանադայի, Կուբայի, Լատվիայի, Վիետնամի, Վրաստանի, Չեխիայի, Մալթայի և Հայաստանի մինչև 18 տարեկան շուրջ 4 տասնյակ շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ՝ միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ:

«Նոր անուններ» ծրագրի ղեկավար, «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՍԻԼՎԱ ՄԵՔԻՆՅԱՆԻ խոսքերով՝ այս տարի փառատոնը նվիրված էր Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի հիմնադրման 25-ամյակին: Այդ առիթով, փառատոնի շրջանակում հանդես եկան նաև ծրագրի անցյալ տարիների մասնակիցներ, ովքեր այսօր ճանաչված են միջազգային ասպարեզում:

«Իրավունքի» հետ զրույցում մի շարք երաժշտական մրցույթների դափնեկիր, երիտասարդ դաշնակահարուհի ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ, ով, ի դեպ, այսօր իր ուսումն է շարունակում Բելգիայում ասաց, որ «Նոր անուններ» փառատոնն իր համար հարազատ օջախ է. «Ուրախ եմ շատ, որ կարողացա մասնակցել փառատոնին, տեսնել հին ընկերներիս, որոնց հետ 15 տարի առաջ կիսում էի բեմը»: (Զրույցը ամբողջությամբ՝ տեսանյությում):

 

 

Նյութը, լուսանկարը և տեսանյութը՝ Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ