Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ՝«ՈՒՍՏԻ ՆԱԴ ԼԱԲԵՄ» ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ՝«ՈՒՍՏԻ ՆԱԴ ԼԱԲԵՄ» ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

 

Հունիսի 4-ին Չեխիայի ՈՒստի նադ Լաբեմ քաղաքում մեկնարկեց ՙՈՒստի Նադ Լաբեմ՚ անվանումը կրող բռնցքամարտի միաջազգային 45-րդ մրցաշարը, որին մասնակցում են 10-ից ավելի երկրների ներկայացուցիչներ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ այս մրցաշարին մասնակցում են նաև հայ բռնցքամարտիկները, որոնցից երեքը մրցումների մեկնարկային օրը դուրս եկան ասպարեզ:

64 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրեց Գոռ Երիցյանը, ով 2:1 հաշվով առավելության հասավ Մոնղոլիան ներկայացնող Նորովբալ Օտգոնտոմորի նկատմամբ: Հաղթանակ տոնեց նաև 75 կգ քաշային Արման Հովհիկյանը, ով տեխնիկական նոկաուտով հաղթեց չեխ Ժոզեֆ Պավլիսին: Բավականին լավ մենամարտ անցկացրեց նաև 60 կգ քաշային Արամ Ավագյանը, ում մրցակցիը ռուս Սերգեյ Կրասնիտչկինն էր: Ցավոք այստեղ մրցավարները վիճահարույց  որոշում կայացրեցին՝ հաղթանակը տալով ռուս մարզիկին:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ