Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱՄԱՌԸ ԻՐ ՀԵՏ ԲԵՐՈւՄ Է ՆԱԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՄԱՇԿԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Արխիվ 12-16

ԱՄԱՌԸ ԻՐ ՀԵՏ ԲԵՐՈւՄ Է ՆԱԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՄԱՇԿԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ

 

Ամառանը ծովափնյա հանգստի մեկնողները լավ հանգստանալուց եւ ծովն վայելելուց զատ ազատագրված չեն նաեւ տհաճ միջադեպերից , որոնցից առաջինը արեւային այրվածքներն են: Արեւային այրվածքներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել արեւապաշտպան ճիշտ միջոցներ` առաջին օրերի համար պաշտպանող բարձր ցուցիչներով արեւապաշտպան քսուքներ , իսկ հետագայում ավելի թույլ միջոցներ: «Արմենիա» ՀԲԿ-ի մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանի խոսքով`ցանկալի է հանգստի մեկնողները իմանան տվյալ հանգստյան գոտու բնակիմայական տարբեր պայմանները, ինչը կարող է շատ դեպքերում մարդուն ազատել անցակալի իրավիճակներից: Ծովափնյա հանգիստը ստեղծում է միջավայր նաեւ անպաշտպան սեռական հարաբերությունների համար. «Հանգստյան սիրավեպերի հետեւանքների հետ մենք առնչվում ենք սեպտեմբեր ամսին: Ցանկացած սեռավարակ կարող է փոխանցվել նաեւ անպաշտպան սեռական հարաբերության ժամանակ, որի դեպքում ցանկալի է ճիշտ կանխարգելումը, քան դրա հետեւանքերն վերացնելը, ինչը բոլոր առումներով ավելի հեշտ է:Կանգարգելման լավագույն միջոցը առ այսօր մնում է պահպանակի օգտագործումը սեռական հարաբերությունների ժամանակ: Անպաշտպան հարաբերություններից հետո խորհուրդ է տրվում դիմել մասնագետի, քանի որ ինչքան վաղ է հայտնաբերվում սեռավարակը , այնքան բուժումը ավելի արագ է ընթանում»,- մեկնաբանում է ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ եւ խորհուրդ տալիս, որ այդ դեպքերում ունենան փոխադարձ հավատարիմ զույգ կամ ձեռնպահ մնան պատահական սեռական հարաբերություններից:

Ըստ մասնագետի ամռանը կապված ջերմաստիճանի բարձրացման հետ մեծանում է նաեւ մաշկի տրամվան`ամբողջականության խախատումը, որը մաշկի պաշտպանական ռեակցիայի դրսեւորմյան խախատում է ,ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում ցանկացած ինֆեկցիայի մուտքը դեպի մաշկի մակերեւույթ: Կարեն Վարդանյան եւս մեկ անգամ հորդորում է պահպանել անվտանգության բոլոր կանոնները եւ հոգարա լինել իրենց մարմնի հանդեպ, քանի որ հանգստից վերադառնալուց հետո երկար ժամանակ է պահանջվում «հանգստի» հետեւանքների վերացնելը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ