Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀՌՈՄԻ ՊԱՊՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍԵՎ ԷՋԵՐԻՆ

Արխիվ 12-16

ՀՌՈՄԻ ՊԱՊՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍԵՎ ԷՋԵՐԻՆ

 

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ն Վատիկանում հանդիպել և առանձնազրույց է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հե

տ, ինչից հետո նրանք եղել են Վատիկանի մեծ սրահում, որտեղ նրանց սպասել են այլ բարձրաստիճան հոգևորականներ, սփյուռքահայ գործիչներ:

Արամ Ա.-ն հիշեցրել է, որ դեռևս Կիլիկյան շրջանից սկսած հատուկ հարաբերություններ ու սերտ համագործակցություն է եղել հայ և կաթոլիկ եկեղեցիների միջև։

Իր խոսքում Վեհափառն անդրադարձել է երկու կարևոր հարցի։ Նա հիշեցրել է Միջին Արևելքի լուրջ խնդիրներն ու դրանց հետևանքները եկեղեցական կյանքի և վկայությունների համար։

Արամ Ա.-ն նաև անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն ու հիշեցրել, որ Օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդը մեկուկես միլիոն նահատակ է տվել, կորցրել է իր եկեղեցիները, մշակութային և հոգևոր արժեքները, հետևաբար` Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հատուցումը յուրաքանչյուր հայի պահանջն է։

Ֆրանցիսկոս պապն իր հերթին դիմել է Վեհափառ հայրապետին և ուրախություն հայտնել, որ առաջին անգամ հանդիպում է նրան։

Հռոմի պապն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանն ու նշել, որ հայ ժողովրդի պատմությունը լի է եղել հալածանքներով և նահատակություններով։ Պաշտոնական արարողությունից հետո Արամ Ա-ն ճաշել է Պապի հետ։



Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ