Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՖՐԵԴ ԴԱՎԹՅԱՆ. «ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵ՞Ն»

Արխիվ 12-16

ՖՐԵԴ ԴԱՎԹՅԱՆ. «ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵ՞Ն»


Ամռանը, թատրոնները նույնպես այլ հաստատությունների նման, որոշակի ժամանակահատված, անցնում են արձակուրդային ռեժիմի:

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն ՖՐԵԴ ԴԱՎԹՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում նույնպես հաստատեց իրենց թատրոնի ամառային հանգիստն ու հավելեց. « Ինչպես միշտ, հուլիսի 16-ից մենք էլ կմեկնենք արձակուրդ` մինչեւ օգոստոսի վերջը: Իսկ սեպտեմբերի 8-10-ն ընկած հատվածում կպատրաստվենք նոր խաղաշրջանի բացմանը»:

Իսկ այն կարծիքը, թե ինչո՞ւ ամռանը թատրոնը չի աշխատում Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար թատրոնի տնօրենը ասաց. « իսկ կներեք, եթե դերասանները եւ թատրոնի անձնակազմը ամբողջ տարի գիշեր-ցերեկ, քրտնաջան, գրեթե առանց հանգստյան օրերի աշխատում են, հանգստանալու իրավունք չունե՞ն: Ու պարտավո՞ր ենք զբոսաշրջիկների համար աշխատել: Ամառվա ընթացքում էլ, մենք հանգիստ չենք նստում, նոր եւ հին ներկայացումների փորձեր են ընթանում, հին ներկայացումները, որ առայժմ մեր խաղացանկում են, բայց չեն խաղացվում` դերասանական ներմուծումների համար: Թատրոնի խաղացանկը իր կորուստներից հետո պիտի ամբողջովին վերականգնվի, չհաշված որ զուգահեռ բեմադրվում են նոր ներկայացումներ»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ