Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԹԱՆԿԱՑԵԼ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ՏՈՄՍԸ

Արխիվ 12-16

ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ՏՈՄՍԸ ԹԱՆԿԱՑԵ՞Լ Է

 

Հունիսի մեկին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երեւանի քաղաքապետարանի տարածած հայտարարության համաձայն Երեւանի կենդանաբանական այգու մուտքը բոլոր մանուկների համար լինելու էր անվճար: Սովորական օրերին մինչեւ 3 տարեկանների  համար դեպի այգի մուտքն անվճար է, մինչեւ... երեխաների համար 300 դրամ, իսկ 16 տարեկանից բարձր անձանց համար` 500 դրամ:

Հունիսի 1-ին ծնողները երեխաներին անմոռանալի օր պարգեւելու համար տարել են Կենդանաբանական այգի եւ պարզել, որ եթե երեխաների մուտքն անվճար է, ապա իրենք պետք է 500-ի փոխարեն վճարեն 800 դրամ:

"Իրավունքը" դիմեց Կենդանաբանական այգու մամուլի ծառայություն, պարզելու, թե ինչի՞ հետ է կապված տոմսի արժեքի բարձրացումը: Սակայն մամուլի պատասխանատուն ընդամենը հաստատեց. "Կենդանաբանական այգու տոմսերը թանկացել են դեռեւս մայիսի 15-ին":

Իսկ թե ինչի պատճառով` նա խոստացավ պատասխանել միայն գրավոր հարցման դեպքում: Գրավոր էլ կդիմեմք: Բայց մինչ այդ նկատենք, որ եթե 500 դրամանոց տոմսի պարագայում այգին ուներ այցելուների խնդիր, ապա 800 դրամի դեպքում այդ խնդիրն էլ ավելի կարող է սրվել: Ընդհուպ մինչեւ չբացառենք, որ այս դեպքում այգու եկամուտներն ավելի համեստ կդառնան:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ