Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ ՄԵՐ ՇԱՀԵՐՈՎ»

Արխիվ 12-16

«ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ ՄԵՐ ՇԱՀԵՐՈՎ»

 

Հայ հանրության արձագանքը այս կամ այն քաղաքական իրադարձությանը, մեղմ ասած, հաճախ ապշեցնում է: Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների վայրահաչոցներն այն մասին, որ Արցախը պետք է վերադարձնել Ադրբեջանին եւ այլն, հաճախ մնում են, եթե ոչ անարձագանք, ապա գոնե ստվերում, մինչդեռ մեծ բոյկոտ ու աղմուկ է սկսվում որոշ շրջանակների կողմից, երբ հերթը հասնում է ՀՀ-ի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությանը: Կամ օրինակ` թուրք պաշտոնյայի այցը Հայաստան կարող է չնկատվել, մինչդեռ ՌԴ նախագահի այցի ժամանակ հակապուտինյան հիստերիա սկսվեց: Հանրային նման դրսեւորումների, ինչպես նաեւ հակառուսական որոշ շրջանակների տրամադրվածության մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԻ հետ.

- ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր գաղափարները, տեսակետները ունենալ` նաեւ մեր արտաքին քաղաքականության վերաբերյալ, այդ թվում նաեւ սեփական պատկերացումները` Հայաստանի դաշնակցային հարաբերությունների կառուցվածքի վերաբերյալ: Բայց, բարեբախտաբար, ես կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր չկա նման միտում` որեւէ գերտերության դեմ ուղղված: Եվ դա բարեբախտություն է, որովհետեւ հակառակն առնվազն անտրամաբանական է: Մենք կարող ենք դժգոհ լինել մեր իշխանությունների կողմից վարվող քաղաքական կուրսի այս կամ այն դրսեւորման վերաբերյալ, բայց մենք չենք կարող դժգոհ լինել այլ պետություններից եւ իրենց քաղաքական կուրսից: Հետեւաբար, նման դրսեւորումները համարելով օրինաչափ, համարելով քաղաքացիների սահմանադրական իրավունքը` նման խնդիր չեմ տեսնում: Մենք չպետք է մոռանանք մի պարզ ճշմարտություն, որ միջազգային միջնորդները եւ եռանախագահող երկրները գործում են` որպես մեկ միջնորդական առաքելություն, այսինքն` տվյալ պարագայում շատ մակերեսային կլինի, համանախագահող երկրների միջնորդական ջանքերը առանձնացնել եւ վերագրել իրենց պետություններին առանձին վերցրած: Երբեմն մեր հանրային արձագանքներում մենք շատ ավելի առաջ ենք գնում, քան առողջ տրամաբանությունն է իրենից ենթադրում: Բայց, կրկնում եմ` բարեբախտաբար, քաղաքական ուժերի շրջանակներում նման լուսանցքային մտածողություն կրող քաղաքական ուժեր չկան, կամ եթե կան, ապա ոչ նշանակալի են, որովհետեւ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն այնպիսին է, որ մենք չպետք է ինքներս մեզ պարտադրենք ընտրություն կատարել մեր ռազմավարական գործընկերոջ եւ մեզ համար բարեկամ եւ գործընկերային լուրջ հարաբերություններ ունեցող աշխարահաքաղաքական մեկ այլ կենտրոնի` Միացյալ Նահանգների կամ Եվրամիության միջեւ: Այսինքն` այս մտածողությունը, որը նոր չէ Հայաստանի համար, առավել եւս նոր չէ հայ ժողովրդի պատմության համար, պետք է մենք մերժենք, որովհետեւ աշխարհաքաղաքական օրիենտացիան դնել պետության, պետականաշինության եւ զարգացման հիմքում` ինքնին սխալ մտածողություն է: Եվ մեր ողջ պատմությունը դրա ցցուն եւ խոսուն վկայությունն է, հետեւաբար Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքականության հիմքում, ինչքան էլ այս թեզը հնչի շատ պարզ, պետք է բացառապես դնի իր սեփական շահերը: Դաշնակիցները պատմության ընթացքում շատ հաճախ փոխվում են, բայց մեր ժողովրդի հավաքական շահերը անփոփոխ են, եւ նաեւ որպես անկախ պետականություն` մեր շահերն են անփոփոխ: Իսկ դաշնակցությունը  այս կամ այն պետության հետ ժամանակավոր երեւույթ է, եւ երբեւէ իրեն հարգող որեւէ պետություն չպետք է իրեն սահմանափակի այդ հարաբերություններում: Այնպես որ, պետք է առաջնորդվել բացառապես սեփական շահերով: Այսօր Հայաստանի Հանրապետության շահերից բխում է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական համագործակցությունը, դաշնակցային հարաբերությունների էլ ավելի խորացումը, նույնպես մեր շահերից բխում է Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը, եւ մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացումն ու բարեփոխումների առաջ մղումը, կոռուպցիայի նվազեցումը, այսինքն` հասարակական իրավահարաբերությունների Եվրոպական մոդելի ներդրումը: Մեր շահերից բխում է նաեւ Միացյալ Նահանգների հետ մեր բարեկամական հարաբերությունների խորացումը: Եվ այս ամենը հակադրել` նշանակում է խաղալ այլոց խաղերը, որովհետեւ մենք պարտավոր ենք առաջնորդվել մեր շահերով:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ