Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ ԱՐՀԱՄԱՐՀԵԼԸ ՀՅԴ-Ի ՀԱՄԱՐ ՀԱՎԿԻԹԻ ՄԵՋ ՄԱԶ ՓՆՏՐԵԼ Է

Արխիվ 12-16

ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ
ԱՐՀԱՄԱՐՀԵԼԸ ՀՅԴ-Ի ՀԱՄԱՐ ՀԱՎԿԻԹԻ ՄԵՋ ՄԱԶ ՓՆՏՐԵԼ Է


Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Վահան Հովհաննիսյանը մայիսի 28-ին նվիրված միջոցառման ժամանակ` բացման խոսքում, ո°չ ավել, ո°չ պակաս, խոսել է անգլերեն, ըստ էության, արհամարհելով մեր պետական լեզուն: Ի վերջո, թե ի±նչն է պատճառը, պարոն Հովհաննիսյանը գլոբալիզացիայի հետեւից է ընկել, թարգմանիչ չունի, թե թքած ունի հայերենի վրա, փորձեցինք պարզել ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻՑ, ով խիստ բորբոքվեց.
- Իրեն զանգահարեք, հարցրեք:
- Պարոն Մանոյան, չէ որ նույն կուսակցությունն եք ներկայացնում...
- Ես տեղյակ չեմ ո°չ միջոցառումից, թե ինչ միջոցառում է, ով է եղել եւ այլն: Դուք հավկիթի մեջ մազ եք փնտրում: Հաջողություն:
Ինչեւէ, այնուամենայնիվ, զարմանալի է, որ ավանդական ՀՅԴ-ն այսօր այդքան մատների արանքով է նայում մայրենի լեզվին, էլ չենք ասում, որ իրարից անտեղյակ են ու առաջնորդվում են ՙորտեղ հաց, այնտեղ կաց՚ սկզբունքով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ