Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Ռուսաստանի նախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ...

Արխիվ 12-16

Ռուսաստանի նախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ հեգնանքով պատասխանել այն հարցադրմանը, որ ՙՄեծ յոթնյակը՚ հավաքվել է եւ համաշխարհային խնդիրները քննարկում են առանց իրեն. ՙՆրանց բարի ախորժակ եմ մաղթում՚,- հայտարարել է Պուտինը, հաղորդում է RIA novosti-ն: Դե ինչ, զարմանալի պարզ եւ հստակ պատասխան է, սակայն կարծում ենք, որ ՙՄեծ յոթնյակում՚ դժվար թե լավ ախորժակ ունենան: Եվ այդ ախորժակը փչացնողը, բնականաբար, հենց Ռուսաստանն է իր նախագահով, ով համարձակորեն մեր աչքի առաջ փլուզում է միաբեւեռ աշխարհակարգը: Սակայն պետք է զարմանալ ոչ թե Պուտինի գործողություններից ու խոսքից, այլ` եվրոպացիների, բառիս բուն իմաստով, հավի հիշողությունից եւ տգիտությունից: Չէ որ դեռ 19-րդ դարում Բիսմարկը զգուշացրել էր, որ մի փորձեք խաղ անել Ռուսաստանի հետ, այն անկանխատեսելի է, իսկ այսօր եվրոպացիները բարեհաջող մոռացել են այդ տաղանդավոր եւ գիտակ զորավարի խոսքը:
Իսկ ԱՄՆ նախագահ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ Վարշավայում զարմանալիորեն քնել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու ելույթի ժամանակ: Վերջինս էլ, տակ չի մնացել ու քնել է Օբամայի ելույթի ժամանակ: Դե ինչ, իրեն աշխարհի ամենահզոր մարդ համարող Օբաման, երեւի թե սեփական ուղեղի գերլարմանը չի դիմացել: Իսկ որ նա պետք է սեփական ուղեղը գերլարեր, հասկանալի դարձավ ֆրանսիացի լրագրողներին նրա տված պատասխաններից, ուր ԱՄՆ նախագահը խոստովանեց, որ ԵԱՀԿ-ն, ԵԽԽՎ-ն ու ԵՄ-ն դժվարությամբ է իրարից տարբերում: Եթե այդպիսի բան իրեն թույլ տար Հայաստանի լրագրողական ֆակուլտետի որեւէ ուսանող, ապա հաստատ քննությունից կկտրվեր: Դե, բայց ԱՄՆ նախագահի համար դա սովորական բան է, եւ քանի որ քննարկվող հարցերի մեջ առկա էր նաեւ Ուկրաինայի խնդիրը, ապա այդպիսի մտավոր ունակություններ ունեցողի ուղեղը անխուսափելիորեն պետք է կախվեր:
Այն, որ ամբողջ ընդդիմադիր դաշտը դարձել է ՙՆազարբաեւի վկա՚ ու հանրությանը փորձում է համոզել, իբր Նազարբաեւի խոսքից բխում է Արցախի անջատումը Հայաստանից, նորություն չէ եւ զարմանալի չէ, անգամ ձանձրալի է դարձել: Բայց, զարմանալի է, որ այդպիսի տրամադրություններին որոշ չափով տուրք է տվել ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ: Yerkir.am-ը Աստանայում տեղի ունեցածի եւ դրան հետեւած իրադարձությունների վերաբերյալ փորձել է մեկնաբանություն ստանալ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից: Վերջինը չի ցանկացել խորանալ մանրամասների մեջ եւ ասել է հետեւյալը. ՙՈրեւէ միջազգային կազմակերպությանն անդամակցելը չի կարող արդարացնել Հայաստանի եւ Արցախի միջեւ պատնեշների ստեղծումը: Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով` Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս է կազմում, ինչի վերջնական իրավական ամրագրմանը պետք է ձգտենք բոլորս՚: Այն, որ ՀՀ երկրորդ նախագահը Արցախը համարում է Հայաստանի անբաժանելի մաս, ողջունելի է, նույնիսկ` հրաշալի: Բայց որ Քոչարյանը կարող էր տուրք տալ այն հեքիաթներին, իբր Հայաստանի եւ Արցախի միջեւ պատնեշ կարող է ծլել, դա արդեն զարմանալի է: Չնայած չպետք է բացառել, որ տվյալ պարագայում Վիկտոր Սողոմոնյանը ճշգրիտ չի հաղորդել  իր շեֆի իրական տեսակետը:
ԼՏՊ-ն իրեն պատռելով հայտարարում է, որ սահմանադրական որեւէ փոփոխություն անընդունելի է: Սակայն ՀԱԿ խմբակցության անդամ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ վարվում է իր երբեմնի կուռքի տրամադրություններին տրամագծորեն հակառակ` ակտիվորեն մասնակցում է սահմանադրական բարեփոխումներին նվիրված հանրային լսումներին: Եվ ահա նա զարմանալիորեն կապ հայտնաբերեց Սահմանադրության եւ Եվրասիական միության միջեւ: ՙՀՀ իշխանությունները հայտարարել են, որ 10 օր հետո ստորագրելու են այդ փաստաթութը: Հետագայում ՀՀ քաղաքական օրակարգը ելնելու է այդ փաստից: Ես ինձ համար, զարմանալիորեն, Աստանայից հետո բացահայտեցի, որ մենք Մաքսային միություն չենք գնում,  դա գրեթե կապ չունի Մաքսային միության հետ: Ինտերնետից հասցրեցի կարդալ այդ պայմանագիրը: Եթե ուշադիր նայեք` էլ աշխատանք, էլ կառավարման ձեւ, էլ աշխատանքի, հարկային քաղաքականություն՚: Դե ինչ,  Բագրատյանի ասածը մեկ այլ բան է փաստում` եթե այդ փաստաթուղթը այդքան սեղմ ժամկետում հնարավոր է գտնել համացանցում եւ մանրամասն ուսումնասիրել, ապա դա զարմանալիորեն վկայում է, որ ի տարբերություն ԵՄ ասոցացման համաձայնագրի, ՄՄ փաստաթուղթը բավականին պարզ Է ու միանգամայն թափանցիկ, եւ այն, ի տարբերություն եվրոպացիների մոգոնած հազար քանի էջանոց փաստաթղթից, որից բարեբախտաբար խուսափել ենք, ոչ ոքից էլ գաղտնի չի պահվում:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ