Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԵՊՀ-Ն ՓԱՍՏԵՑ, ՈՐ ՙՇԱՆԹԻ՚ ՓԱՍՏԱԲԱՆԻ ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԱՆՏԵՂԻ ԷԻՆ ԵՎ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ

Արխիվ 12-16

ԵՊՀ-Ն ՓԱՍՏԵՑ, ՈՐ ՙՇԱՆԹԻ՚ ՓԱՍՏԱԲԱՆԻ
ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԱՆՏԵՂԻ ԷԻՆ ԵՎ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ


ՙԻրավունքն՚ անդրադարձել էր մայիսի 5-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ռուբեն Բունիաթյանի նախագահությամբ, ՙԻրավունք Մեդիա՚ ՍՊԸ-ն, Հայկ Բաբուխանյանը, Հովհաննես Գալաջյանն ընդդեմ ՙՇանթ՚ ՍՊԸ-ի` պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին հետաձգված դատական նիստին:  Նշենք, որ դատական նիստը հետաձգվել էր ՙՇանթ՚ ՍՊԸ-ի փաստաբան ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ` դատարանին, ով ինչպես հետագայում պարզվեց, վերջինս էլ չհերքեց, դատից հինգ րոպե առաջ միջնորդություն ներկայացնելու պատճառով: Ըստ որի, նա նույն օրը, ճիշտ նույն ժամին ԵՊՀ-ում կայանալիք ասպիրանտական քննության է մասնակցում` գիտությունների թեկնածուի որակավորում ձեռք բերելու համար:
Այն, որ ՙՇանթը՚ դատերը արհեստականորեն հետաձգելու սկզբունք է ձեռք բերել, այլ խոսքով` տեւական դատավարական տեռորի է ենթարկում ինչպես ՙԻրավունք՚ թերթին, այնպես էլ խոսքի ազատությանը, նորություն չէր: Սակայն, նորությունն այն էր, որ գիտությունների թեկնածուի որակավորում հայցող փաստաբանը, այլ քննություններ հանձնելուց առաջ պետք է որ քննություն տար էթիկայի կանոնների վերաբերյալ: Հակառակ դեպքում, պատշաճ կերպով եւ ժամանակին, ոչ թե դատից քիչ առաջ (որի մասին մեզ հետ զրույցում չհերքեց նաեւ Վ. Գրիգորյանը), կտեղեկացներ նիստի մասնակիցներին եւ դատարանին: Առավել եւս, որ քննության օրերի մասին, տեղեկացվում են առնվազն մեկ շաբաթ առաջ, հաստատ, ոչ մեկ օր կամ երկու օր առաջ: Սակայն ՙՇանթի՚ ներկայացուցիչը իրեն արդարացնելու համար, հետեւյալ պատճառաբանությամբ էր հանդես եկել. ՙԵրբ ես գրանցվեցի քննության համար, կար երեք հերթ` առավոտ, կեսօր եւ օրվա վերջ: Իմ գրանցվելուց հետո խնդիր էր առաջացել` վերջին օրով անունս, չգիտես ինչի, ջնջել էին: Ես նորից գրանցել տվեցի, այս անգամ արդեն ինձ վերջին հերթ գցեցին: Դա էր պատճառը, որ դատը սկսելուց առաջ բերեցի միջնորդությունը, այսինքն` ես նախապես չեմ իմացել, վերջին օրով եմ իմացել, որ ժամը 4-ին եմ քննության՚:
Թե որքանով է համապատասխանում ՙՇանթի՚ փաստաբանի տեղեկությունը, որ նա դատից ժամեր առաջ է իմացել, որ այդ օրը քննության է, գրավոր հարցով դիմել էինք ԵՊՀ-ի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն, որտեղից վարչության պետ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ ստացել ենք հետեւյալ պատասխանը.
- Իրավագիտության ֆակուլտետի առկա ուսուցմամբ ասպիրանտ Վահագն Գրիգորյանը նախապես գրանցվել է` ՙԻնֆորմատիկա՚ առարկայից քննություն հանձնելու համար, եւ ըստ սահմանված ժամանակացույցի Գրիգորյանը քննություն է հանձնել ս/թ մայիսի 5-ին, ժամը 16:00-ին:
ՙԻնֆորմատիկա՚ առարկայի քննության ժամանակացույցը ս/թ ապրիլի 27-ին փակցվել է ԵՊՀ ասպիրանտուրայի բաժնի հայտարարությունների տախտակին, այսպիսով` Վահագն Գրիգորյանը կարող էր նախապես ծանոթանալ իր քննության օրվա եւ ժամի վերաբերյալ: Բացի այդ, եղել են դեպքեր, ասպիրանտի խնդրանքով` անհրաժեշտության դեպքում, տեղի է ունեցել քննության ժամի փոփոխություն, Գիրգորյանը երբեւէ չի դիմել ԵՊՀ ասպիրանտուրայի բաժին` իր քննության ժամը փոխելու հետ կապված:
Այսքանից հետո կարելի եզրակացնել միայն այն, որ ՙՇանթի՚ փաստաբանը, չգիտես ինչու, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում թե° դատարանի, թե° դատական նիստի մասնակից կողմի նկատմամբ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ