Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ

Արխիվ 12-16

ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ

Ինչպես տեղեկացանք ՀԿԿ-ից, Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) կենտկոմի բյուրոյում եւ Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության (ՀԱՄԿԿ) նախագահությունում վերջերս քննարկվել եւ հավանության էր արժանացել միասնական քաղաքական-խորհրդակցական մարմնի ստեղծման հարցը: Հունիսի 3-ին ՀԿԿ կենտկոմի գրասենյակում տեղի ունեցավ այդ մարմնի հիմնադիր նիստը, որը վարեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Նրա խոսքով, երկու կոմունիստական կուսակցությունների ավելի սերտ համագործակցությունը ժամանակի հրամայականն է, եւ վերոնշյալ մարմնի աշխատանքները կամրապնդեն երկու քաղաքական ուժերի կապերը` հետագայում պայմաններ ստեղծելով միավորման համար: Նա շեշտեց, որ իր առաքելությունը` որպես կուսակցության լիդերի, կոմունիստական կուսակցությունների միավորումն է:
ՀԱՄԿԿ կենտկոմի նախագահ ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆՆ իր խոսքում նշեց, որ ՙմասնատվածությունն է պատճառը, որ կոմունիստներն այսօր Ազգային Ժողովում չունեն խմբակցություն՚, ի զորու չեն իրենց խոսքը հասցնել ժողովրդին խորհրդարանական ամբիոնից: Հանդիպման մասնակիցները նշեցին, որ Հայաստանի կոմունիստները պետք է շարունակեն կազմակերպել համատեղ քայլեր, նաեւ նախապատրաստեն հանրահավաք, իսկ նրանց հիմնական քայլերը պետք է հանգեցնեն երկու կոմունիստական կուսակցությունների միավորմանը: Ստեղծվեց աշխատանքային խումբ` նորաստեղծ մարմնի հետագա աշխատանքները կազմակերպելու համար, եւ առաջիկայում կոմունիստները մամուլի ասուլիս կանցկացնեն:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ