Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ՎԱՆՈՒՇԻՍ ԽՓՈՂԸ ԸՍԿԻ ԷԴ ՏՂԵՆ ՉԻ՚

Արխիվ 12-16

ՙՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ՎԱՆՈՒՇԻՍ ԽՓՈՂԸ ԸՍԿԻ ԷԴ ՏՂԵՆ ՉԻ՚

Հունիսի 2-ի գիշերը Նուբարաշենում դանակահարված 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը դեպքի օրվանից որեւէ բան չի հիշում: ՙՉի հիշում՚ նաեւ իր հետ վիճաբանության մեջ մտած երիտասարդներին: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Վանուշ Ալեքսանյանի մայրը` Լիլյա Ալեքսանյանը:
Անդրադառնալով վեճի պատճառներին` հավելեց. ՙԴեպքը տեղի է ունեցել գիշերը, այն ժամանակ, երբ փոքր որդիս` աշխատանքից վերադառնալիս է եղել տուն: Առեւտուր արած տուն գալիս է եղել: Թքել է, մի երեք հոգով կանգնած են եղել, մոտեցել են, խփել: Ինքն էլ եկավ տուն ներվայնացած, մեծ եղբորը կանչեց ու գնացին՚:
Վանուշի եղբայրը` Վիգենը, ում հետ էլ սկսվել է վիճաբանությունը, ծնողների խոսքով` առաջին անգամ է գալիս եղբոր մոտ դեպքից հետո, քանի որ դեռեւս ՙշոկի մեջ է, ինչ-որ տեղ իրեն է մեղադրում, ասում էª իզուր ասեցի Վանուշին, թող ինձ խփեին, սպանեին, բայց ախպորս էս օրին չտենայի՚:
Տիկին Լիլյայի խոսքով` իմանալով, որ որդիները գնում են վիճաբանության, ինքն ու ամուսինն էլ հետեւից են գնացել, սակայն իրենք էլ որեւէ մեկի անունը չգիտեն. ՙԴեմքները տեսնենք, կճանաչենք, բայց անունները չգիտենք՚: Դիտարկմանը, թե մեղադրանք առաջադրվել է միայն մեկ մարդու, Լիլյա Ալեքսանյանը պատասխանեց. ՙԻնչի± են մեկին բռնել, մեղադրում, մենք ի±նչ գիտենք, ո±վ է արել, բայց հինգ հոգով են եղել, թող բոլորն էլ իրանց արածի համար պատասխան տան: Հիմա մենակ մեկին են մեղադրում, արդարացի չէ: Ես հատատ բան չեմ կարող ասել, բայց հնարավոր է, որ Վանուշիս դանակով խփողը սկի էդ տղեն չի, խի են մենակ իրան գլխավոր կասկածյալ համարում, արդար չի, ես էլ եմ ծնող: Պետք է իրական մեղավորները պատժվեն, ես միայն դա եմ ուզում: Տղուս սաղ կյանքում ինվալիդ սարքեցին, տվեցին մեզ, հիմա ես պետք է իրան սաղ կյանքում ձեռքից բռնած պահեմ: Եթե չբացահայտվի, մենք բողոքելու ենք բոլոր տեղերը, ընդհուպ Վլադիմիր Գասպարյան՚:
Տիկին Լիլյայի խոսքով. ՙՄենք ապրում ենք շատ վատ պայմաններում` վարձով վագոն-տնակում: Նույնիսկ էդ վագոն-տնակը, որտեղ ապրում ենք, մերը չի: Էսքան ժամանակ, որ ստեղ ենք, մեկը չեկավ մեր դուռը բացի, ասի` ինչո±վ կարող եմ ձեզ օգնել: Տղես` Վանուշս ու եղբայրն են  աշխատում, մեզ պահում: Սաղ կյանքը խեղճ էրեխես տուժված է: Վանուշս ծառայել է Ղարաբաղում, սակայն մեկ տարի անց տեղափոխվել է հոսպիտալ, որից հետո էլ զորացրել են: Իրենք ասացին, որ ներվերից է, բայց իմ տղեն խնդիր չի ունեցել մինչեւ զորակոչվելը: Չգիտեմ` ընդեղ դեղեցին, ծեծեցին, ի±նչ արեցին, բայց հոսպիտալ պառկեց, հետո էլ զորացրեցին: Ինքը մեր միակ հույսն էր, ոչ ես, ոչ էլ ամուսինս չենք աշխատում, ինքն էր մեզ պահում՚:
Վանուշի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություն ստացանք ՙԷրեբունի՚ ԲԿ վիրաբույժ, Վանուշի բուժող բժիշկ Անդրանիկ Օհանյանից, ով նշեց, որ տղայի վիճակը դեռեւս կայուն-ծանր է գնահատվում. ՙՎնասվել է նրա լյարդը, փայծաղը, ստամոքսը: Սովորաբար վերքը լավանում է 7 օրում, եւ մենք այդքան ենք պահում հիվանդանոցում: Եթե բարդություններ չլինեն, ապա վնասված օրգանների աշխատանքը կվերականգնվի՚:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ