Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱՇԽԱՐԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԿԼԻՆԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ

Արխիվ 12-16

ԱՇԽԱՐԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԿԼԻՆԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ

Այսօր Մոսկվայից վերադարձան ՀՀ ԱԺ հայ-ռուսական բարեկամության հանձնաժողովի անդամները: Հայ-ռուսական պատգամավորական հանձնաժողովի հերթական նիստը տեղի էր ունեցել Նիժնի Նովգորոդ քաղաքում, նիստի ժամանակ ԱԺ պատգամավոր ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը բարձրացրեց մի շարք հարցեր կապված Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ավելի քան 20 տարվա շրջափակման մասին: Ինչպես նաեւ նա նշել է, որ Հայաստանը դեմ է քվեարկել ՌԴ-ի դեմ ՄԱԿ-ի բանաձեւին, քանի որ Հայաստանն աջակցում  է ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացմանը, լինի դա Ղրիմում,  Արցախում, թե այլուր: Ազգերի ինքնորոշման իրավունքը համարելով ժողովրդավարական ամենագերադասելի սկզբունքը Հ. Բաբուխանյանը նշեց, որ աշխարհում գոյություն ունեն կրկնակի ստանդարտներ, երբ օրինակ ճանաչվում է Կոսովոյի անկախությունը, սակայն արեւմուտքի կողմից չի ճանաչվում ԼՂՀ-ի, կամ Ղրիմի ինքնորոշման իրավունքի իրականացումը: ԱԺ պատգամավորն անդրադարձավ նաեւ Ղազախստանի նախագահ Նազարբաեւի ելույթին, նշելով, որ. «Մեզ տխրեցրեց Նազարբաեւի ելույթը»:

Այնուհետեվ Հ. Բաբուխանյանը նշեց, որ աշխարաքաղաքական ճնշումների ամենալավ պատասխանը կլինի եվրասիական միության կայացումը եւ այն փորձերը, թե Ղարաբաղի կարգավիճակը ու սահմանները ճշտելու առումով տեղին չեն, քանի որ խոսքը գնում է տնտեսական միության մասին, իսկ Ղարաբաղի կարգավիճակի հարցով զբաղվում է Մինսկի խումբը: Նույն կերպ չի կարելի բարձրացնել այս կոնտեքստում Ղրիմի հարցը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ