Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

՛՛ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԱՅԴՊԻՍԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ՛՛

Արխիվ 12-16

՛՛ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԱՅԴՊԻՍԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ՛՛

 

Ինչպես արդեն նշել էինք, օրերս Նիժնի Նորվգորոդում տեղի ունեցած հայ-ռուսական խորհրդարանական հանձնաժողվի նիստում պատգամավոր Հայկ Բաբուխանյանը բարձրացրել էր Աստանայում Ղազախստանի նախագահ Նազարբաեւի կողմից Ալիեւի նամակի հրապարակման հարցը: Պատասխանելով այդ հարցադրմանը հայ-ռուսական հանձնաժողովի ռուսաստանյան համանախագահ Նիլոլայ Ռիժկովը նշեց, որ անհասկանալի է, թե, որ հիմքով է, որ Ադրբեջանը հանդես է գալիս Եվրասիական միության աշխատանքի վերաբերյալ առաջարկություններով, երբ նա չի հանդիսանում ոչ Մաքսային միության անդամ, ոչ էլ հայտ է ներկայացրել այնտեղ անդամագրվելու համար: Խոսելով Նազարբաեւի ընթերցած նամակից, ռուս սենատորը նշեց. <Մենք գիտենք ինչպես են պատրաստվում նման նամակները>: Ն. Ռիժկովը կարծիք հայտնեց, որ պետք չէ գերագնահատել նամակի պատմությունը. <Եթե Նազարբաեւը հայտնած լիներ իր սեփական կարծիքը, այդ հարցի վերաբերյալ, ապա պետք էր շատ ուշադիր վերաբերվել այդ հարցին, քանի որ Ղազախստանը Եվրասիական միության հիմնադիր երկիր է: Սակայն քանի որ նամակը այնպիսի երկրի նախագահից է, որը չի էլ պատրաստվում անդամագրվել Եվրասիական միությանը ապա այն գերագնահատել պետք չէ եւ Այդպիսի նամակով կարող էր դիմել եւ Նիկարագուան>.- նշեց Ն. Ռիժկովը՝ դահլիճում հնչած ծափահարությունների ներքո:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ