Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱՎԱՐՏՎԵՑ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ 10-ՐԴ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ

Արխիվ 12-16

ԱՎԱՐՏՎԵՑ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ 10-ՐԴ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ


Հունիսի 6-14-ը Երևանում անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան 10-րդ հոբելյանական մրցույթը: Այդ մասին «Իրավունքը» գրել էր: Հունիսի 8-ին ավարտվեց մրցույթի առաջին փուլը, որին մասնակցում էր 18 դաշնակահար: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլ անցան 8 մասնակից՝ Նինո Բակրադձե (Վրաստան), Անաստասիա Նեստերովա (Ռուսաստան),  Դավիթ Հովհաննիսյան, (Հայաստան), Եվգենի Ստարոդուբցև (Ռուսաստան), Ստեփան Սիմոնյան (Ռուսաստան),  Շուշանիկ Հովակիմյան (ԱՄՆ), Ալեքսեյ Կուդրյաշով (Ռուսաստան), Ռեն Ջիա (Չինաստան):

Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան 10-րդ հոբելյանական մրցույթի մեկնարկը տրվեց հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում՝ մեծանուն կոմպոզիտորի ծննդյան օրը:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում՝ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ:

Մրցույթը անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով և միաժամանակ հանդիսանում է մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահը:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ