Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՀԱՐՑԸ ՎՐԴՈՎԵՑՐԵՑ

Արխիվ 12-16

ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՀԱՐՑԸ ՎՐԴՈՎԵՑՐԵՑ

 

<<Իրավունք>> թերթը անդրադառձել էր խմբագրություն դիմած Երեւան քաղաքի բնակչուհի Սուսաննա Մովսիսյանի խմբագրությանը հասցեագրած դիմում-բողոքին, որտեղ վերջինս իր բողոքն էր արտահայտում առ այն, որ հաշմանդամ լինելով հանդերձ իրեն Պրոթեզաօրթոպեդիկ ՍՊԸ-ն կրծքագեղձի պրոթեզ չի հատկացնում պատճառաբանելով, որ պահեստում իր համարի կրծքագեղձ չկա: Խնդրի վերաբերյալ դիմել էինք նաեւ Պրոթեզաօրթոպեդիկ ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Բաբայանին, ով մասնավորապես նշել էր. <<Խնդիրը պետք է լուծի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, ով տասներեք տարի անընմդմեջ մեզ հետ պայմանագիր է կնքում մի գնով, բայց մոենք կրծքագեղձի պրոթեզ ներկրում ենք մեկ այլ՝ ավելի թանկ գնով>>:

Թե ինչու  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը խնդրին լուծում չի տալիս, որի արդյունքում բազմաթիվ հաշմանդամներ զրկվում են իրենց օրենքով հասանելիք պրոթեզներից, այսօր ԱԺ-ում հարցով փոևձեցինք դիմել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, ով վրդովված ձայնով պատասխանեց.

- Դիմեք աշխատակազմին Ձեզ պարզաբանումներ կտան:

- Իսկ Դուք չե?ք ուզում պարզաբանել:

- Ոչ, ասացի դիմեք աշխատակազմին:

Առնվազն տարօրինակ է, որ  նախարարը իր նախարարության անմիջականորեն վերաբերող հարցին խուսափեց պատասխանել: Մենք իհարկե կդիմենք աշխատակազմի ղեկավարին, բայց համաձայնեք, որ նախարարի պատասխանը առնվազն տարօրինակ էր:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ