Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙ«ԲՀԿ-Ի ՊԱՏԻՎԸ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՉԻ ԱՎԵԼԱՆՈՒՄ, ՈՉ ԷԼ ՊԱԿԱՍՈՒՄ Է»

Արխիվ 12-16

«ԲՀԿ-Ի ՊԱՏԻՎԸ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՉԻ ԱՎԵԼԱՆՈՒՄ, ՈՉ ԷԼ ՊԱԿԱՍՈՒՄ Է»

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռեւս 90-ականներից կուտակված իր հերթական մաղձն է թափել հանրության վրա` մեր եւ ձեր ուշադրությանը ներկայացնելով հերթական հոդվածը: Վերջինս անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին` նշել է. «Քանի որ թե՛ Ծառուկյանը, թե՛ ԲՀԿ-ն բազմիցս վճռականորեն դեմ են արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին, վստահ եմ, որ նրանք ոչ մի պարագայում չեն կուլ տա այս խայծը: Այլապես նրանք կկորցնեն վերջին երկու տարվա ընթացքում ձեռքբերած հեղինակությունն ու լուրջ քաղաքական գործոնի վաստակած համբավը»: ԼՏՊ-ի` ԲՀԿ-ին ուղղված «մեսիջի» մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՀԱԳՆ ՄԱԽՍՈՒԴՅԱՆԻ հետ.
-Սահմանադրական բարեփոխումներն ի՞նչ ընթացքի մեջ են, ի՞նչ վիճակում են, որ մենք կարողանանք այսօր դեմ կամ կողմ լինել: Դրա քննարկման տեւողությունը չի երեւում, թե ինչ է առաջարկվում, ինչ չի առաջարկվում:
- Համամի՞տ եք Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, որ ԲՀԿ-ն այս վերջին երկու տարում է հեղինակություն ձեռք բերել:
- ԲՀԿ-ի հեղինակությունը ի սկզբանե կաթիլ-կաթիլ ավելացել է` ժողովրդին ծառայելով, ժողովրդի հետ լինելով, իր ժողովրդանպաստ գործունեությունը ծավալելով: ԲՀԿ-ի պատիվը միանգամից չի ավելանում, ոչ էլ պակասում է: Դա տարիների, ժամանակի հետ կապված փորձության մեջ է դիտվում:
- Այսինքն` այնպես չէ՞, որ վերջին երկու տարում ՀԱԿ-ի հետ համագործակցելու արդյունք է վաստակած համբավը:
- ՀԱԿ-ի հետ համագործակցելը հետեւյալ իմաստն ունի. երբ են նորմալ օրենսդրական նախագիծ կամ ժողովրդահաճո ինչ-որ փոքր ու միջին բիզնեսին վերաբերող գործեր բերել, որ դրանք պատին են դեմ առել կամ քմահաճ ձեւով դեմ ենք քվեարկել: Այն, ինչ որ անում է լավ կառավարությունը, մենք ողջունում ենք...
Ապա պարոն Մախսուդյանը շեղվեց հարցի բովանդակությունից. «Բայց մենք ծրագրեր ներկայացրեցինք համաշխարհային տնտեսագետների հետ, այստեղ խորհրդակցություն արեցին, քանի±սը ընդգրկվեց կառավարության ծրագրերում: Համարյա թե, ձեւականորեն մի քանիսը, բայց այնտեղ կային լուրջ տնտեսագիտական վերլուծություններ: Այսօր մենք փնովելու համար չենք, բայց տեսնում ենք մեր ժողովրդի վիճակը, ուզում ենք մի բան լինի, թե չէ` Հայաստանն առանց հայի ում է պետք»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ