Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ ԿՌՎԱԽՆՁՈՐ Է ԴԱՐՁԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Արխիվ 12-16

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ
ԿՌՎԱԽՆՁՈՐ Է ԴԱՐՁԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ


Երեկ Հյուսիս-հարավ ճանապարհի համար վարկ վերցնելու կապակցությամբ, ԱԺ-ում քննարկումների ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանապարհի վրա ծախսվող գումարները դարձել էին ներիշխանական պայքարի առիթ` տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի եւ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի միջեւ, որի արդյունքում հաղթեց նախարարի թիմը, որը հեռացրեց Մ. Մինասյանի թիմի ներկայացուցչին ծրագրի իրականացման տնօրենի պաշտոնից:
Նույն թեմայով ելույթ ունեցավ ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ հայտարարեց, որ դեմ են քվեարկելու ծրագրին, քանի որ Հայաստանի արտաքին պարտքը արդեն մոտենում է հինգ միլիարդ դոլարի:
Իսկ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ իմաստ չի տեսնում կառուցել նոր ճանապարհ` Երեւանի եւ Արտաշատի միջեւ, քանի որ հին ճանապարհը թեեւ իդեալական չէր, բայց առաջին կարգի ճանապարհ էր, եւ ճանապարհաշինարարություն պետք էր իրականացնել այլ վայրերում:
Պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ, իր ելույթում ավելացրեց, որ այս ծրագրի իրականացման ընթացքում հայտնաբերվել են լուրջ խախտումներ, իսկ տրանսպորտի եւ կապի փոխնախարարը նշեց, որ ճանապարհաշինարարական իսպանական ընկերությունը թույլ է տվել որակի բացթողումներ:
Հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, որը խոսեց որոշ մարդկանց մոտ կոնսպիրոլոգիական հիվանդագին շեղումներից, որոնք վկայում են ֆոբիաների մասին: Պարոն Ֆարմանյանի հայացքն այդ ընթացքում ուղղված էր Նիկոլ Փաշինյանի նստատեղին, ինչը նշնակում էր, որ նա պատասխանում էր վերոնշյալ դատողություններին:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ