Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙԳՈՐԾԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ՆԵՐՔԻՆ ԹՐԱՖԻՔԻՆԳԻՆ՚

Արխիվ 12-16

ՙԳՈՐԾԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ՆԵՐՔԻՆ ԹՐԱՖԻՔԻՆԳԻՆ՚


Թե ինչպիսի իրավիճակ է այսօր Հայաստանում` թրաֆիքինգի տարածվածության առումով, եւ ինչ քայլեր են արվում թրաֆիքինգի դեմ պայքարի համար, փորձեցինք պարզել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ: Նա պնդում է, որ նախորդ տարիների համեմատությամբ` Հայաստանում թրաֆիքինգի դեպքերի նվազում է արձանագրվել.
-2012 եւ 2013 թվականների համեմատությամբ` ակնհայտ է, որ թվային առումով թրաֆիքինգի դեպքերի քանակը նվազել է: Հայտնաբերված գործերը հիմնականում վերաբերում են ներքին թրաֆիքինգին, մասնավորապեսª անչափահասներին մուրացկանության մեջ ներգրավելու դեպքերին: Իհարկե կան նաեւ պոռնկության շահագործման դեպքեր` Միացյալ Արաբական էմիրություններում եւ Թուրքիայում:
- Հասարակությունը թրաֆիքինգի դեպքերի նվազումը կապում է նրա հետ, որ շատ ժամանակ` կախված սոցիալական պայմաններից, զոհերը կավատների եւ թրաֆիքյորների հետ փոխշահավետ համաձայնության են գալիս: Դուք ի±նչ կասեք այդ առումով:
- Նախ ՙթրաֆիքյոր՚ կոչվածի հետ փոխհամաձայնության գալը արդեն իսկ փոխում է փաստացի հանցագործության որակը: Եթե պոռնկության մեջ ներգրավվելը կամ ինչ-որ աշխատանք կատարելը կամավոր է, ապա բնականաբար, խոսքը թրաֆիքինգի կամ շահագործման մասին չէ: Իսկ ինչ վերաբերում է նվազելուն, ապա դրա վրա մի շարք գործոններ են ազդել: Օրինակª իրազեկման բարձրացում. եթե նախկինում շատ էին դեպքերը, երբ մարդիկ ուղղակիորեն հավատում էին այն խոստումներին, որոնք տրվում էին թրաֆիքյորների կողմից, ապա այսօր մարդիկ բավականին իրազեկ են, նույնիսկ երեխաներն են իրենց դասընթացների ժամանակ ծանոթանում թրաֆիքինգի ռիսկերի հետ: Բացի այդ, թրաֆիքինգի դեպքերի նվազման վրա մեծ ազդեցություն է գործել նաեւ պատժի խստացումը` 7-15 տարի` երեխաներին շահագործելու կամ թրաֆիքինգի ենթարկելու համար եւ 5-14 տարի` չափահաս, գիտակից անձանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկելու համար, որը բավականին խիստ եւ համարժեք պատիժ է` հաշվի առնելով արարքի վտանգավորությունը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ