Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ՉԿԱ ՄԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ, ՈՎ ԻՄ ՈՒԶԱԾ ԵՐԳԸ ԳՐԻ» (+Տեսահոլովակ)

Արխիվ 12-16

«ՉԿԱ ՄԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ, ՈՎ ԻՄ ՈՒԶԱԾ ԵՐԳԸ ԳՐԻ» (+Տեսահոլովակ)


ՎԱԽԹԱՆԳ ԿԻԿԱԲԻՁԵՆ
կրկին Երեւանում է: Այս անգամ` հոբելյանական համերգով: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում բոլոր ժամանակների լեգենդար արտիստը երեկ ներկայացավ իր հին ու նոր երգերով: Ի դեպ, նոր երգերի հեղինակը հենց ինքն է` Վ. Կիկաբիձեն:
«Այն մարդիկ, ովքեր ինձ համար երգեր էին գրում, այսօր այստեղ չեն… Այսօր, ցավոք, չկա մի կոմպոզիտոր, ով իմ ուզած երգը գրի: Այն, ինչ գրում են, ինձ դուր չի գալիս»,- շեշտեց բանախոսը` հավելելով, որ ստիպված ինքն է ստեղծագործում ու երգում այնպիսի երգեր, որոնք մոտ են իր սրտին:

Խոսելով կինոարտադրության մասին, Վ. Կիկաբիձեն փաստեց, թեպետ, հրավերներ կան եւ ինքն էլ մի քանիսին համաձայնել ու նկարվել է, սակայն, այստեղ էլ իրեն որեւէ բան չի ոգեւորում:

Կիկաբիձեին դուր չեն գալիս նաեւ սերիալները: «Շատ արագ պատրաստվող արտադրություն է: Երբեք չգիտեն, թե ինչ զարգացում է ունենալու իրենց սերիալը, քանի որ սցենարը ծնվում է մեկ օրում, եւ դա ինձ դուր չի գալիս»:

Ասուլիսի ընթացքում Վ. Կիկաբիձեն ընդգծեց, որ այսօր չկան, օրինակ` Մհեր Մկրտչյանի նման անհատականություններ: Իր իսկ խոսքով, նման անհատականություններ հազարից մեկ են ծնվում: «Մկրտչյանը շատ հումորով մարդ էր, սակայն նրա աչքերը միշտ թախծոտ էին: Եվ պատճառը` ճակատագիրն էր»:

Կիկաբիձեն լրագրողներին ասաց նաեւ, որ շուտով տպագրության կհանձնի իր կողմից հեղինակած գիրքը: Այն արվեստագետի փոխանցմամբ` ինքնակենսագրական բնույթ ունի, ինչն այնքան էլ իր սրտով չէ. Կիկաբիձեն չի սիրում նման ժանրի գրքեր: «Ի սկզբանե, գիրքը պետք է կոչվեր «Լիցո կավկազկոյ նացիոնալնոստի», սակայն հետո որոշեցի փոխել անվանումը, քանի որ մի տեսակ այն կոպիտ ու ինչ-որ տեղ վիրավորական էր հնչում, իսկ ես որեւէ մեկին չէի ցանկանա նեղացրած լինել: Գիրքը լույս կտեսնի «Նրանք» անվամբ: Այստեղ կան ե′ւ հայեր, ե′ւ վրացիներ, ե′ւ իտալացիներ… Մի խոսքով, տարբեր ազգություններ ներկայացնող անձինք»:

75-ամյա երգիչ-դերասանն ասաց, որ շատ է սիրում իր մասնագիտությունն ու բեմը, առանց որի չի պատկերացնում իր գոյությունը: 75-ից հետո, Կիկաբիձեի խոսքերով` մարդ չի կարող իմանալ, թե ինչ առողջական վիճակում կարող է գտնվել: Այդ իսկ պատճառով շրջագայությունների է մեկնում ու համերգներ տալիս. «Գիտե՞ք, շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, բեմը: Երազում էի դառնալ գեղանկարիչ: Ես շատ ընկերներ ունեմ այդ ոլորտում: Սակայն մայրս դեմ էր, որ ես գեղանկարիչ դառնամ. մենք փոքր տան մեջ էինք ապրում»:
Կիկաբիձեն հավելեց, որ համերգներով եղել է Ղազախստանում, Իսրայելում… Հայերի կողմից հրավերը ստանալով, սիրով է արձագանքել, թեպետ, ոչ այնքան հեռու անցյալում է գտնվել Երեւանում ու շփվել հայ հանդիսատեսի հետ:
Նշենք, որ Կիկաբիձեն իր հոբելյանական համերգներին ներկայանում է իր զարմուհու` Լիզա Բագրատիոնիի հետ: Վերջինս վրացական էստրադայի նոր, բայց արդեն սիրված երգչուհիներից է:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ