Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀԱՅՏՆԻ ԵՆ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ 10-ՐԴ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՀԱՅՏՆԻ ԵՆ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ 10-ՐԴ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Հունիսի 6-14-ը Երևանում անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան 10-րդ հոբելյանական մրցույթը: Այս մասին «Իրավունքը» տեղեկացրել է: Արամ Խաչատրյանի անվ. միջազգային մրցույթի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ այսօր՝ հունիսի 10-ին, ավարտվեց մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, որին մասնակցեցին 8 դաշնակահար՝ Նինո Բակրադձե (Վրաստան), Անաստասիա Նեստերովա (Ռուսաստան),  Դավիթ Հովհաննիսյան, (Հայաստան), Եվգենի Ստարոդուբցև (Ռուսաստան), Ստեփան Սիմոնյան (Ռուսաստան),  Շուշանիկ Հովակիմյան (ԱՄՆ), Ալեքսեյ Կուդրյաշով (Ռուսաստան), Ռեն Ջիա (Չինաստան):  Մասնակիցներից մեկը՝ Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը, վատառողջ լինելու պատճառով դուրս է մնացել մրցակցությունից:

Մրցույթի եզրափակիչ փուլ են անցել 4 մասնակից՝ Անաստասիա Նեստերովան, Եվգենի Ստարոդուբցևը, Ստեփան Սիմոնյանը, Ռեն Ջիան:

Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան 10-րդ հոբելյանական մրցույթի մեկնարկը տրվեց հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում՝ մեծանուն կոմպոզիտորի ծննդյան օրը:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ