Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՎԱՐԴՈՒՀԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ «ԽՈՍՈՒՆ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ»` ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ՎԱՐԴՈՒՀԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ «ԽՈՍՈՒՆ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ»` ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԻ ՄԱՍԻՆ


Հունիսի 15-ին լույս կտեսնի ՎԱՐԴՈՒՀԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ «Խոսուն լռություն» գիրք`նվիրված ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ-երգահան ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԻՆ: «Իրավունքի» հետ զրույցում գրքի հեղինակ Վ. Գասպարյանն ասաց, որ Դավիթ Ամալյանը վերջերս է տեղեկացել այդ մասին եւ անակնկալի գալով բացասական արձագանքնել. «Ոչ թե նա ինձ չի վստահում, այլ` չի սիրում, որ իրեն գովերգում ու մեծարում են: Նա անընդմեջ կրկնում է. «Ո՞վ եմ ես, որ իմ մասին գիրք գրեք…»: Բայց, անկախ այդ ամենից, նրան բոլորն էլ սիրում են»:

Սա Վարդուհու առաջին գիրքն է, մինչ այդ հեղինակը տպագրել է երկու գրքույկներ, մեկը նվիրված դերասան Վարշամ Գեվորգյանին` «Զրույց դերասանի հետ» եւ «Կապույտ Վարդի լեգենդը», որտեղ մեկտեղված եմ հեղինակի գրեթե բոլոր ստեղծագործությունները:

Հեղինակն այս անգամ ոգեշնչվելով Դավիթ Ամալյանի «Հոգու հնչյուն» երգով, որոշել է այս մեկն էլ նվիրել հենց նրան. «Դ. Ամալյանի «Հոգու հնչյուն» երգը լսելուց հետո սկսեցի  հետեւել նրա արվեստին: Գրեթե տասը տարի, որպես լրագրող հաճախ եմ զրույցներ ունեցել, նրան հրավիրել մասնակցելու իմ կազմակերպած հուշ-երեկոյին` Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված: Այդ ընթացքում ինձ համար բացահայտեցի նրա ազատամարտիկի եւ ամենակարեւորը` նրա իսկական մարդ լինելու կերպարը, իսկ մեր ժամանակներում այն ամենքին տրված չէ» :

Վարդուհու խոսքերով Դ. Ամալյանի մասին գիրքն ունի նաեւ կոնկրետ ուղղվածություն ու նպատակ. «Վարշամ Գեւորգյանի մասին գիրքը գրելիս առաջնորդվեցի հետեւյալ կերպ` երիտասարդն էլ ասելիք ունի: Իսկ Դավիթ Ամալյանի դեպքում` որոշեցի ողջերի մեջ հերոսներ փնտրել ու Դավիթի կերպարով ներկայացնել բոլոր հերոսներին, սկսած ազատամարտիկ տղաներից` մինչեւ հայ մշակույթի նվիրյալները: Հայերս մի բնավորություն ունենք` մահվանից հետո մեծարելու մարդուն, երեկոներ նվիրելու, այնինչ, պետք է մեծարենք նրանց, ովքեր ապրում են մեր կողքին եւ շարունակենք ոգեշնչվել նրանց գործերով: Իհարկե,  խոնարհվում եմ բոլոր նրանց հիշատակի առջեւ, ովքեր չկան այսօր, բայց, այնուամենայնիվ, չմոռանալով նրանց` մեր կողքին ապրողներին էլ անհրաժեշտ ուշադրություն դարձնենք»:

 


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ