Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՄԲԱՐՏԱՎԱՆ ԿԵՑՎԱԾՔԸ

Արխիվ 12-16

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է
ԱՄԲԱՐՏԱՎԱՆ ԿԵՑՎԱԾՔԸ


Վերջերս Բնապահպանության նախարարությունում տեղի ունեցած հայտնի միջադեպի գործով Ոստիկանության կենտրոնի բաժնում նյութեր են նախապատրաստվում` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնաս հասցնելու հատկանիշներով` քրեական գործ հարուցելու վերաբերյալ: Թե ինչ է մտածում այդ առումով ՀՀ բնապահպանության նախարար ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, եւ արդյոք մինչ օրս չի ընդունում իր մեղավորությունը, նախարարը, ըստ երեւույթին իրեն հատուկ վրդովված տոնով պատասխանեց.
- Ես ինչ-որ պետք է, ասել եմ ու ավելացնելու ոչինչ չունեմ, հետո ինչ` քրեական գործ հարուցվելու է, թե` չէ, ինձ բացարձակապես դա չի հուզում: Մենք ամեն ինչ ասել ենք, ու բացարձակապես չեմ ուզում այլեւս այդ թեմայից խոսել:
- Իսկ ճիշտ է, որ Դուք Ձեր վարորդին ազատել եք աշխատանքից:
- Ոչ, ինչի համար պետք է ազատեմ, Ձեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Հատկանշականն այն է, որ նախարարի խոսնակը տեսնելով, որ մենք մոտենում ենք իր ղեկավարին, միանգամից եկավ ու այնպես սկսեց պաշտպանել նախարարին, որ տպավորություն էր ստեղծվել, որ ոչ թե մամուլի խոսնակն է` այլ անձնական թիկնապահը: Վերջինս ավելի շատ էր շահագրգռված, որ այդ թեման չշարունակենք` ասելով. ՙԴուք հլը չե±ք հանգստացել, ուզում եք էդ թեման հա ակտիվ պահեք, հա՚:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ