Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ Ո՛Չ ՏԵՍԵԼ Է, Ո՛Չ ԼՍԵԼ

Արխիվ 12-16

ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ Ո՛Չ ՏԵՍԵԼ Է, Ո՛Չ ԼՍԵԼ

Ոչ իշխանական քառյակի 12 կետերից երկուսն էլ վերաբերում էր գյուղատնտեսության ոլորտին, մասնավորապես նրան, որ առնվազն պետք է կրկնապատկել գյուղմթերքների արտադրության, ոռոգման ջրի եւ վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները, ինչպես նաեւ գյուղատնտեսությունում տրված արտարժույթային վարկերը դրամայինի վերածելուն: Թե մինչեւ աշուն արդյո՞ք հնարավոր է քառյակի առաջադրած խնդիրներին լուծում տալ, եւ ի՞նչ է մտածում այս հարցերի շուրջ ՀՀ գյուղատնտեսության նախարար ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, «Իրավունքը» փորձեց պարզել նրանից, բայց «Օրինաց երկիր» կուսակցությունից վերջերս դուրս եկած արագ-արագ դեպի ԱԺ դահլիճ շտապող նախարարը խուսանավեց մեր հարցերից: Այնուամենայնիվ, համբերատար սպասեցինք, մինչ պարոն Կարապետյանը դուրս կգար դահլիճից, բայց էլի ապարդյուն. մեր հարցադրմանն ի պատասխան` վերջինս մի քանի անգամ նշեց, որ տեղյակ չէ, չի կարդացել ու չի կարող մեկնաբանել: Իսկ երբ քառյակի վերոնշյալ երկու կետերը, քառյակի հաղորդագրության մեջ անգամ ընդգծված, ցույց տվեցինք նրան, մեկ է, մնաց իր համոզմանը, որ չի տեսել ու չի հասցրել ուսումնասիրել: Չէ, պարոն գյուղնախարարը յուրացրել էր ռուսական ասացվածքը. «Տիշե եդեշ, դալշե բուդեշ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ