Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՃԻՇՏ Է ԱՐԵԼ` ՉՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՎ ՆԱԶԱՐԲԱԵՎԻՆ՚

Արխիվ 12-16

«ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՃԻՇՏ Է ԱՐԵԼ`
ՉՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՎ ՆԱԶԱՐԲԱԵՎԻՆ»


Երեկ հրապարակված ոչ իշխանական քառյակի վերջին կետը նման է «հաթաթայի», որում մասնավորապես ասված է.«Չստորագրել որեւէ միջազգային համաձայնագիր, որով Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն»: Մեկնաբանելով սույն կետը` երեկ մամլո ասուլիսի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ նշեց. «Եթե Աստանայում Սերժ Սարգսյանը հիմնավորված պատասխան տար Նազարբաեւին եւ մյուս նախագահներին, միգուցե սրա անհրաժեշտությունը չէր լինում, բայց երբ մենք տեսանք Աստանայում, որ Հայաստանը ներկայացնում է մի նախագահ, որ ծպտուն անգամ չի կարողանում հանել ԼՂՀ ժողովրդի եւ Հայաստանի շահերի պաշտպանության համար, մեզ մոտ, բնականաբար, առաջացել է անհանգստություն, եւ այս կետը դրա արտահայտությունն է»:
Այս եւ քառյակի այլ ներկայացուցիչների հնչեցրած մեղադրանքների շուրջ, թե պետք էր տեղում Ղազախստանի նախագահ Նազարբաեւին պատասխան տրվեր, «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ.
- Դիվանագիտության մեջ վիճաբանությունները, պատասխանները այլ կերպ պետք է դիտարկել: Երբեմն չասված խոսքերը գործով ցույց տալը ավելի մեծ ազդեցություն է թողնում դիվանագիտության մեջ: Ես համոզված եմ, որ ավելորդ էր պատասխանը: Նազարբաեւն ասել է այն, ինչ-որ իր երկրի շահերից է բխում եւ քաղաքականությունից: Կարծում եմ` ՀՀ նախագահի հետագա գործողություններից կզգացվի, որ ճիշտ է արել` չպատասխանելով Նազարբաեւին: Որոշ ժամանակ հետո մենք այս ամենի հետեւանքները կտեսնենք եւ կհասկանանք, որ պատասխանելը գուցե վնաս տար ավելի, քան` օգուտ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ