Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՙՇՊԻՈՆ ՕՆԻԿՆԵՐԸ՚ ԼՈՍՈՒՄ

Արխիվ 12-16

ՙՇՊԻՈՆ ՕՆԻԿՆԵՐԸ՚ ԼՈՍՈՒՄ

Լոս Անջելեսի ոստիկանությանը կրկին ՙհաջողվել՚ է շփվել հայազգի հանցավոր գյուտարարների հետ: 27-ամյա Էդուարդ Մարտիրոսյանն ու 22-ամյա Արամ Մանասարյանը անտարբեր չէին բենզալցակայանի հաճախորդների կրեդիտային քարտերի տվյալների նկատմամբ: Բավարարված հետաքրքրությունը մարմնավորվել էր նրանց կողմից հետագայում պատրաստված կրեդիտային կեղծ քարտերի միջոցով: Ձերբակալված երիտասարդների մոտ հայտնաբերվել էին նոթբուք, կարդացող սարքավորում եւ գործիքներ, կեղծ կրեդիտային քարտեր:


ՙԱՆՀՅՈՒՐԸՆԿԱԼ՚ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ


54-ամյա ՙօրենքով գող՚ Խաչիկ Ասատրյանը ձերբակալվել էր Մոսկվայում:  ՙՀենց ընենց՚, սակայն եւ` ոչ ՙշահադիտական՚ դրդումներով: Բանն այն էր, որ այդ անձըª քրեական աշխարհում հայտնի Գագիկ Ռոստովսկին էր, որը նոր-նոր դուրս էր եկել Չեբոքսարի քաղաքի բանտից եւ անմիջապես ժամանել էր մեգապոլիս: ՙՍոկոլ՚ հյուրանոցից Գագիկ Ռոստովսկին բացատրական զրույցի համար տեղափոխվել էր ոչ պակաս հայտնի ՙՊետրովկա՚, որտեղ նրան տեղեկացրել էին, որ Մոսկվայի իրավապահները ՙերախտապարտ՚ կլինեն, եթե նա լքի մայրաքաղաքը` իրավապահներին գլխացավանք չպատճառելու եւ իր համար խնդիրներ չառաջացնելու համար:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ