Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԱՂԱՂԱԿՈՒՄ ԵՆ

Արխիվ 12-16

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ԱՂԱՂԱԿՈՒՄ ԵՆ


Թանգարանային գիշերները երանություն են հասարակության համար այն առումով, որ կարծես նրանք մեկ տարի սպասում են, որպեսզի անվճար ներխուժեն թանգարան: Այո, ներխուժեն, որովհետեւ թանգարանային գիշերներից հետո թանգարանների աշխատակիցներից գրեթե մեկ տարի է պահանջվում, որպեսզի վերականգնեն թանգարանում ամեն ինչ: Թանգարանների տնօրենները բազմիցս են խոսել թանգարանային գիշերվա վնասների մասին, սակայն տարիները պատկերը չեն փոխում ոչ թանգարանների, ոչ էլ` այցելուների մոտ:
Ահավասիկ, Հայաստանի ազգային ճարատարապետության թանգարան-ինստիտուտում թանգարանային գիշերվանից հետո ստացած պատկերն արդեն բոլոր սահմաններից դուրս է: Հարցազրույցներից մեկում թանգարանի տնօրեն Աշոտ Հայկազուն Գրիգորյանը փաստել է, որ թանգարանային գիշերների ընթացքում մարդիկ ոչ թե գալիս են թանգարան ճարտարապետություն դիտելու, այլ` շոու. ՙԹանգարանային գիշերներից հետո մեզ մոտ սանիտարական օր է լինում, քանի որ մակետները եւ ցուցանմուշները փչացնում են, խաչերը պոկում` մտածելով, որ ոսկի է՚:
Զարմանալի ենք հայերս, անփույթ ենք վերաբերվում մեր ազգային արժեքներին ու հարստությանը, բայց մատնացույց անում ու աղաղակում օտարների ձեռքով արվող վանդալիզմի յուրաքանչյուր դեպք:

Կույտը մշակեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ