Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ԱՆՏԵՂԻ ԾԻԾԱՂԵԼՈՎ ՈՒ ՀԵՐՈՍ ՁԵՎԱՆԱԼՈՎ` ՈՉ ՄԻ ՀԱՐՑ ՉԵՆՔ ԼՈՒԾԵԼՈՒ ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ»

Արխիվ 12-16

ՀՀ վարչապետի նկատողությունը ԱԺ պատգամավորներին. «ԱՆՏԵՂԻ ԾԻԾԱՂԵԼՈՎ ՈՒ ՀԵՐՈՍ ՁԵՎԱՆԱԼՈՎ` ՈՉ ՄԻ ՀԱՐՑ ՉԵՆՔ ԼՈՒԾԵԼՈՒ ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ»

 

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ` դիմելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին նշեց. «Հարցս ուղղում եմ պարոն վարչապետին եւ ակնկալում, որ Դուք կմոտենաք ամբիոնին: «Կոնտինենտ Տեքստ» փակ բաժնետիրական ընկերության շուրջ 150 աշխատակիցներ խնդրել են ինձ իրենց խնդիրը ներկայացնել Ձեզ եւ ակնկալում են Ձեր անմիջական աջակցությունը: Ըստ էության, սա կարի ֆաբրիկա է, որի 100 տոկոս բաժնետոմսերը գտնվում են ՀՀ ոստիկանության տրամադրության տակ: Ֆաբրիկան գործել է 1967 թվականից եւ արտադրել ոստիկանական համազգեստ: Հիմա, ըստ աշխատակիցների, նպատակային սնանկացման գործընթաց է տարվել եւ լուծարման գործընթաց է գնում: Եվ դա քիչ է, մեկ տարի մարդիկ աշխատել են եւ չեն վճարվել: Հիմա մարդիկ ակնկալում են Ձեր աջակցությունը, ինչպես վարձատրության գործընթացում, այնպես էլ եթե կարող եք, կանխեք լուծարման գործընթացը: Կարծում եմ` Դուք` որպես նորանշանակ վարչապետ, ակնկալելով հասարակության աջակցությունը, պիտի սկսեք հենց նման հարցերի լուծումից:  Ըստ էության, շուրջ 150 աշխատող` իրենց ընտանիքներով, առանց ապրուստի են մնացել: Ես կարծում եմ, որ պիտի անմիջական միջամտություն լինի կառավարության կողմից»: Տիկին Սարգսյանի մեծ ցանկությունը ու հորդորը, որ իր հարցին պատասխանի ՀՀ վարչապետը, ծիծաղ առաջացրեց որոշ պատգամավորների շրջանում, սակայն տիկնոջ փափագը իրականություն դարձավ եւ ԱԺ ամբիոնին մոտեցավ Հովիկ Աբրահամյանը:

«Տիկին Սարգսյան, Դուք գիտեք, որ ես պատգամավորներին շատ եմ հարգում, կին պատգամավորներին առավել շատ: Եվ հարգելով Ձեր առաջարկը սիրով պատասխանում եմ Ձեր հարցին», - պատասխանելով Լ.Սարգսյանին նշեց ՀՀ վարչապետն ու հավելեց. «Ուղղակի, հետամուտ պետք է լինեմ եւ պետք է խնդրեմ, որ գրավոր հանձնեք ինձ բարձրացված հարցը: Ես անպայման անձնապես կզբաղվեմ հարցով եւ կփորձեմ օրենքի շրջանակում խնդրին լուծում տալ»: Ապա անդրադարձավ ժպտերես պատգամավորներին. «Եվ նաեւ հորդորում եմ, մեր բոլոր գործընկերներին, որ ծիծաղով, իհարկե, զարդարում են մեր դահլիճը, բայց միայն հիմնավոր ծիծաղի դեպքում, անտեղի ծիծաղելով ու հերոս ձեւանալով` ոչ մի հարց չենք լուծելու այս երկրում»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ