Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՓՈՔՐԻԿ «ԵՎՐԱՏԵՍԻԼԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՓՈՔՐԻԿ «ԵՎՐԱՏԵՍԻԼԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


Այս տարի առաջին անգամ Հայաստանում կազմակերպվել է երգի (էստրադա, ջազ, ֆոլկ, դասական) ու պարի (դասական, մոդեռն, ժամանակակից, լատինո, ֆոլկ) միջազգային մրցութ-փառատոն, որը տեղի կունենա հունիսի 16-20-ը: Փառատոնին կմասնակցեն 20-22 ազգերի ներկայացուցիչներ, ՀՀ-ի Արմավիրի մարզից, Գյումրիից, Հրազդանից, Աբովյանից, Էջմիածնից, Երևանում բնակվող ազգային փոքրամասնական 11 համայնքներից մասնակիցներ, ովքեր կներկայանան 6 տարբեր տարիքային խմբերով՝ թե՛ անհատական, թե՛ խմբային, թե՛ դուետներով, տրիոներով ու խմբերգերով: Ժյուրիի կազմում կլինեն ևս արտերկրից հրավիրված մասնագետներ՝ Բուլղարիայից, Մակեդոնիայից,Մոլդովայից, Սիրիայից, Եգիպտոսից, Ռուսաստանից, Վրաստանից, Հայաստանից, Ուկրաինայից:

Ի դեպ, Ուկրաինայի ինքնաթիռը հասկանալի խնդիրներով, ցավոք, չի կարողացել գալ, միայն ժյուրիի կազմում կլինի ուկրաինացի ներկայացուցիչ:

Այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում միջոցառման կազմակերպիչներ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ու ԿԱՐԵՆ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ մրցույթ-փառատոնն առավել մանրամասն ներկայացրեցին լրագրողներին:

«Մրցույթի բոլոր մասնակիցներն ընտրվել են ըստ նախապես անցկացված քասթինգի՝  երգերի ու պարային համարների ձայնագրությունների դիտումով: Մրցութային օրերից առաջինը՝ հունիսի 18-ը, կմեկնարկի ժամը 14.00-ին Սունդուկյանի թատրոնին հարակից հրապարակ-բակում ՝ բոլոր մասնակիցների երկրների դրոշների նվագախմբային քայլերթով: Այնուհետև մրցույթը կշարունակվի թատրոնի դահլիճում: Մրցութային երկրորդ օրը՝ հունիսի 19-ին, ժամը 18.00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կկայանա գալա-համերգ մրցանակաբաշխությունը, որի ժամանակ ամեն տարիքային և ոճային խմբում կներակայացվեն 1-3 տեղեր զբաղեցրած մասնակիցները, որոնց կշնորհվեն գավաթներ, մեդալներ, պատվոգրեր»,- նշեց ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍԱՅՆԸ:

 

«Այս փառատոնը տալիս է նաև հիանալի հնարավորություն

օտարին ներկայացնելու մեր երկիրը, մշակույթն ու պատմությունը, զարգացնելու տուրիզը: Մրցութային օրերից զատ նախատեսված է նաև արտերկրից ժամանած խմբերի համար էքսկուրսիոն ծրագիր հայկական պատմական ու գեղատեսիլ վայրերով շրջագայությամբ: Փառատոնը լինելու է շարունակական»,- ասում է ԿԱՐԵՆ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ:

Նշենք, որ միջոցառմանն աջակցում է նաև Հայաստանի մշակույթի նախարարությունը, Արտգործնախարարությունը և Քաղաքապետարանը:

Միջոցառման նկարահանումից էլ հետագայում կպատրաստվի ֆիլմ, որը ևս կներկայացվի հայ և օտարազգի  հանդիսատեսին:


ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ