Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՔՐԵԱԳԵՏ. «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿԱՐ ՉԵՆ ՄՆՈՒՄ, ՄԻԱՅՆ ՀԱՐՑ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ»

Արխիվ 12-16

ՔՐԵԱԳԵՏ. «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿԱՐ ՉԵՆ ՄՆՈՒՄ, ՄԻԱՅՆ ՀԱՐՑ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ»

«Օշականցի Գևորիկի և Երրորդմասցի Լյովիկի հետ կապված պատմության, ասեմ, որ  ոչ մի մեծ բան չի եղել: Ինչ որ անհամաձայնությունն է եղել, գնացել իրար հետ հանգստացել են ու եկել իրար հետ իրանց հարցերը լուծել են, որևէ մեկը էս հարցում կոնկրետ տեղեկություն չի ունեցել: Ըստ ինձ հասած տեղեկությունների նրանցից մեկը հարբած է եղել եւ մյուսի հանդեպ իրեն սխալ է դրսեւորել, բայց հիմա բարիշել են»,- «Իրավունքի» հարցին, թե ինչ հանգուցալուծում է ստացել Օշականցի Գեւորիկի եւ ՛երրորդ մասցի Լյովիկի վիճաբանությունը, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քրեագետ ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԸ:

Քրեագետը անդրադառնալով Վերնիսաժի կրակոցներին նկատեց, որ «Ամեն խուժան բան կրիմինալ չի: Ուղղակի դատարանը պիտի իր մեջ ուժ գտնի ճիշտ դատ անելու:  Որովհետև Հայաստանում մեղադրյալը ամեն պահի կարող է հայտնվել տուժողի կարգավիճակում: 70-ականներին իրար հետ կռվում էին, իրար սիլլա էին տալիս,  քարով խփում էին ու անցնում գնում էր: Հիմա իրար քարի տեղը զենքով են խփում, էսքան բան....նույն բան է, առանձնապես բան չկա»: Քրեագետի փոխանցմամբ օրենքով գողերը Հայաստանում խոշոր եկամուտ չեն կարող ունենալ, դրա համար Հայաստան գնում գալիս են հազվադեպ.«Օրենքով գողերը Հայաստան են գալիս միայն հարց լուծելու համար ու արագ վերադառնում են` Հայաստանում երկար ժամանակ չեն մնում»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ