Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆՆ ՈՒ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԸ «ԾԱԽԵՑԻՆ» ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆՆ ՈՒ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԸ «ԾԱԽԵՑԻՆ» ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ

 

Այն, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հիմնական գործը խորհրդարանում շախմատ գլորելն է, «Իրավունքը» բազմիցս է անդրադարձել: Ավելին` թերթի արխիվը համալրված է մի ամբողջ ֆոտոշարքով, որտեղ պարոն Վարդանյանը ամեն ԱԺ քառօրյայի ժամանակ համակարգչի հետ տետատետ հերթական շախմատային խաղն է իրականացնում` անկախ նրանից, թե խաղին զուգահեռ ինչ հարց է քննարկվում ԱԺ կարեւորագույն դահլիճում: Սա թերեւս նորություն չէ նաեւ նրա աջ եւ ձախ կողքին նստած ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանի եւ Արծվիկ Մինասյանի համար, ովքեր մի քանի անգամ նրան զգուշացնելուց հետո, հասկացան, որ «կարմիր ՀՅԴ-ականը կաշին չի փոխում»: Բայց արի ու տես, որ երեկ ԱԺ նիստերի դահլիճում աղվանվարդանյանական հերթական շախմատային հանդիպումը համակարգչի հետ խիստ զվարճացրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ով նստած տեղից ընդդիմադիր թեւում սկսեց «կայֆավատ» լինել շախմատասեր պատգամավորի վրա: Յուրատեսակ ուրախությանը միացավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌՈՒԲԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ` շարունակելով ծաղրել Ա. Վարդանյանին: Սակայն գործընկերների զվարճությունն անտեսելով` ՀՅԴ-ական պատգամավորը շարունակեց խաղալ մինչեւ վերջ: Իսկ այդ ընթացքում Ռ. Հակոբյանը լրագրողական պատշգամբներում աչքերով փնտրում էր յուրայիններին ու ցույց տալիս, որ ֆիքսեն «լուրջ» պատգամավորի մանկական ոգեւորությամբ «պարապ վախտվա խաղալիքը»:

Ինչեւէ, ուշագրավն այս անգամ Ա. Վարդանյանի խաղը չէ, այլ քառյակի իր գործընկերոջ պատրաստակամությունը` մատնելու գործում:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ