Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Արխիվ 12-16

ԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ


Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում  շարունակվում է շախմատային սուպերմրցաշարը, որտեղ իր ելույթներն է շարունակում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը:
Մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանը դարձյալ ոչ-ոքի խաղաց այս անգամ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ: Արոնյանը խաղում էր սեւերով,  6 ժամից ավելի տեւած պարտիան ավարտվեց 63-րդ քայլում: Կրամնիկը վաստակեց 4 միավոր եւ Կարլսենի ու Կարուանայի հետ բաժանում է առաջին տեղը: Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը նախորդª 6-րդ տուրում սպիտակներով դարձյալ ոչ-ոքի էր  խաղացել հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Հայ գրոսմայստերը վաստակել է 3 միավոր:
Նշենք նաեւ, որ հունիսի 15-ից 21-ը ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը Հայաստանի շախմատի հավաքականի մյուս ներկայացուցիչներիª Գաբրիել Սարգսյանի, Սերգեյ Մովսեսյանի եւ Զավեն Անդրիասյանի  հետ մասնակցելու է Դուբայում կայանալիք աշխարհի արագ եւ կայծակնային խաղի անհատական առաջնություններին: Հետեւաբար, Ստավանգերի սուպերմրցաշարի արդյունքները էլ ավելի են կարեւորվում: Մեկ անգամ չէ, որ համոզվել ենք` նախորդի ելույթներն ու արդյունքները անպայմանորեն ազդում են հաջորդ մրցաշարի արդյունքերի վրա, քանզի հոգեբանական պատրաստվածությունը մղվում է առաջին պլան: Մեր մյուս գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Ս. Պետրոսյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում ավարտված մրցաշարում, մրցակցային տեղերի համար պայքարել չկարողացան: Լավագույն արդյունքը գրանցեց Հովհաննես Գաբուզյանը` 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր եւ 154 մասնակիցների մեջ գրավելով 10-րդ տեղը: Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանի եւ Տիգրան Լ. Պետրոսյանի արդյունքն է 6, ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանինը` 5 միավոր: 7,5 միավորով մրցաշարի հաղթող է դարձել բուլղարացի գրոսմայստեր Իվան Չեպարինովը: Իսկ ահա գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Կազան քաղաքում ավարտված Նեժմետդինովի հուշամրցաշարում 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ միջազգային վարպետ Նիկիտա Մատինյանի արդյունքն էր 5 միավոր:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ