Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՈՂՋ ԵՐԵԿՈ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀՈՒՄ ԿԹԵՎԱԾԵՆ ՅՈՀԱՆՆԵՍ ԲՐԱՄՍԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՈՂՋ ԵՐԵԿՈ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀՈՒՄ ԿԹԵՎԱԾԵՆ ՅՈՀԱՆՆԵՍ ԲՐԱՄՍԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԸ


Հունիսի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա համերգ՝ համաշխարհային մեծագույն ճանաչում ձեռք բերած երիտասարդ վիրտուոզ երաժիշտ-կատարողներ Սերգեյ Խաչատրյանի և Նարեկ Հախնազարյանի մասնակցությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեցին համերգի կազմակերպիչները:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆՆ ասաց, որ երիտասարդ երաժիշտները շատ անգամ են ելույթ ունեցել ՀՊՖՆ-ի հետ, սակայն համատեղ համերգ, որտեղ պետք է մեկ բեմում հանդիպեն, առաջին անգամ է:  Թոփչյանի փոխանցմամբ՝ ողջ երեկո համերգասրահում կթևածեն Յոհաննես Բրամսի երաժշտության հնչյունները. առաջին բաժնում մենակատարները միասին հանդես կգան Բրամսի՝ Ջութակի, թավջութակի և նվագախմբի համար Կրկնակի կոնցերտի կատարմամբ: Երեկոյի երկրորդ մասում կհնչի Բրամսի թիվ 2 սիմֆոնիան:

Հայաստանի սահմաններից այն կողմի իրենց երաժշտական գործունեությունը ծավալող հայ երաժիշտները լրագրողների պատմեցին իրենց զգացողությունների մասին. «Հայրենիքում ավելի է մեծանում պատասխանատվության զգացողությունը բեմում: Ոգեւորում է այն միտքը, որ հայերի համար ենք նվագելու»:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ