Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏԱՆԸ ԿԿԱՅԱՆԱ «ՏԱՂԱՐԱՆ» ՀԱՄՈՒՅԹՒ ՀԱՄԵՐԳԸ

Արխիվ 12-16

ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏԱՆԸ ԿԿԱՅԱՆԱ «ՏԱՂԱՐԱՆ» ՀԱՄՈՒՅԹՒ ՀԱՄԵՐԳԸ


Հունիսի 19 -ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, կկայանա համերգ: Ողջ երեկո բեմում կլինի հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը: Երեկոյի ընթացքում կկայանա նաև բաս-սանթուր նվագարանի շնորհանդեսը:

Սանթուրը հայկական  ավանդական  (արևելյան) նվագարաններից է:Օգտագործել են թե որպես նվագակցող, թե որպես մենանվագող նվագարան:Մեծ տարածում է ունեցել մանավանդ արևմտյան Հայաստանի տարածքում:

Սանթուրը որպես  ազգային նվագարան  կարևորել  է Կոմիտասը:  Իր ուսումնասիրություններից  մեկում ` նվիրված հայկական ազգային նվագարաններին, հանդիպում ենք նաև սանթուր գործիքի առկայությանը:
Սանթուր նվագարանի ձայնածավալը`փոքր օկտավայի սոլից-մինչև երրորդ օկտավայի ռե:

«Տաղարան» համույթում բաս-սանթուրը օգտագործվում  է 2003թ. սկսած, հայկական ավանդական երգերի և նվագների ժամանակ թե որպես նվագակցող, թե որպես մենանվագող նվագարան:
Շնորհանդեսին ներկայացվող բաս-սանթուրը եզակի նմուշ է մեր կատարողական իրականությունում: Սեդրակ Երկանյանի մտահաղացմամբ (համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր), սանթուրի ձայնածավալային հնարավորությունները լայնացվել են դեպի բասային հնչյուններ (մեկ օկտավա, մինչև մեծ օկտավայի սոլ) հնարավորություն ենք ունենում առավել բազմերանգ, տեմբրային և այլ երաժշտական իմաստային բովանդակային շեշտադրումներ ունենալ:
Բաս-սանթուր նվագարանի պատրաստող վարպետն է Ալբերտ Զաքարյանը, որը հանրությանը քաջ ծանոթ ազգային նվագարանների վարպետներից է:
Բաս-սանթուր նվագարանի կատարողը «Տաղարան» համույթի  սանթուրահարն է` Թեհմինե Ջերեջյանը, հանրապետական մրցույթի դափնեկիր, որն արագորեն հաղթահարել է նոր նվագարանի հետ կապված որոշ տեխնիկական խնդիրներ:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ