Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀՈԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՋԱԽՋԱԽԵՑ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԸՆՏՐԱՆՈՒՆ(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արխիվ 12-16

ՀՈԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՋԱԽՋԱԽԵՑ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԸՆՏՐԱՆՈՒՆ(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

Աշխարհի 2014 թվականի առաջնության խմբային փուլի առաջին տուրում կայացավ B խմբի առաջին հանդիպումը, որի շրջանակներում Իսպանիայի ազգային հավաքականը մրցեց Հոլանդիայի ընտրանու հետ: Չնայած , որ առաջինը հաջողության հասան իսպանացիները, հոլանդացիները մնացած ժամանակահատվածում կարողացան 5 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը եւ ջախջախիչ հաշվով հաղթանակ տոնել: Խաղի հաշիվը բացվեց 27-րդ րոպեին, երբ Խաբի Ալոնսոն անվրեպ իրացրեց Դիեգո Կոստայի վաստակած 11 մետրանոց հարվածը, վերջինիս հանդեպ սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտել էր Դե Վրեյը: Հոլանդիան հաշիվը հավասարեցրեց 44-րդ րոպեին. Կասիլյասի դարպասը գեղեցիկ հարվածով գրավեց Ռոբին վան Պերսին: Երկրորդ խաղակեսում` 53-րդ րոպեին, Արյեն Ռոբենը, շրջանցելով Պիկեին ու Ռամոսին, կարողացավ առաջ մղել իր թիմին: Կասիլյասի դարպասի ուղղությամբ գրոհները շարունակվում էին,  64-րդ րոպեին արդեն Դե Վրեյն ամրապնդեց Հոլանդիայի հաջողությունը: Սա դեռ վերջը չէր. 72-րդ րոպեին երկրորդ գոլը հեղինակեց Ռոբին վան Պերսին, իսկ 80-րդ րոպեին` Արյեն Ռոբենը:

 

Իսպանիա-Հոլանդիա՝ 1-5


 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ