Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԵՐԳԻՆ ԿՀՆՉԵՆ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արխիվ 12-16

«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԵՐԳԻՆ ԿՀՆՉԵՆ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Հունիսի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Ժամանակակիցը» խորագրով համերգ, որտեղ Նարեկացի համույթը կներկայացնի աշխարհահռչակ շանսոնյե ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ստեղծագործությունները` փոխադրված ազգային նվագարանների վրա: Այն կազմակերպել է Նարեկացի Միությունը եւ նվիրվում է շանսոնյեի 90-ամյակին: Համերգի ընթացքում բացի այն, որ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելել աշխարհահռչակ Հայի ստեղծագործությունները` ազգային նվագարանների քաղցր հնչյունների միջոցով, այլեւ հնարավորություն կունենա վայելելու Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի, Մանվել Բեգլարյանի, Ռուբեն Ալթունյանի, Գևորգ Մանասյանի, ինչպես նաև Սայաթ-Նովայի և Կոմիտասի ստեղծագործությունները: Իսկ Մարիաննա Պոսոսյանը կներկայացնի Ազնավուրի երգերը: Կազմակերպիչների խոսքով` հատուկ հյուրեր համերգի ընթացքում չեն սպասվում, քանի որ բոլոր հյուրերն էլ նրանց համար հատուկ են: Խոստանում են, որ այդ օրը հանդիսատեսին սպասվելու է անակնկալներով լեցուն համերգ` առայժմ չակերտները չեն բացում: Ըստ նրանց հայաստանյան ելույթից հետո, համերգային նույն ծրագրով` հուլիսի 25-27-ին Նարեկացի համույթը հանդես կգա նաև Արցախում, մասնավորապես Շուշիում, Ստեփանակերտում և Բերձորում` հնարավորություն տալով Արցախի հանդիսատեսին եւս վայելելու Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները:

Նարեկացի ազգային նվագարանների համույթը` Հովիկ Սահակյանի գլխավորությամբ կազմավորվել է 2008 թվականին, Նարեկացիում ստեղծված թառի եւ քամանչաների դասարանների հիման վրա` ազգային գործիքները վերականգնելու նպատակով: Որից հետո, առաջացել է գաղափար ստեղծելու ազգային նվագարանների նվագախումբ: Համույթում այժմ ունի 24 անդամ ` 21 երաժիշտ եւ 3 վոկալիստ, որոնց մեծ մասը տարբեր միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ են:

Այսօր համույթն ապրում է բեղուն բեմական կյանքով: Մասնակցել է բազմաթիվ փառատոների, համերգներով հանդես է եկել Հայաստանում, Արցախում և Եվրոպայի տասնյակ քաղաքներում: Համույթն իր առաջին ձայնասկավառակը, որն արժանացավ Ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Լավագույն ժողովրդական ալբոմ» պատվավոր մրցանակին, թողարկել է 2010 թ.-ին: Նույն տարում կայացել է համույթի առաջին մեծ շրջագայությունը դեպի Եվրոպա՝ Ֆրանսիա և Շվեյցարիա:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ