Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱՅԱՑԱՎ ԻՏԱԼԱՑԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԸ

Արխիվ 12-16

ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱՅԱՑԱՎ ԻՏԱԼԱՑԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԸ


Վերջերս Հայաստանում տեղի ունեցավ իտալական ժամանակակից արվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկի` համաշխարհային համբավ վայելող գեղանկարիչ, քանդակագործ, գրաֆիկ ԲՐՈՒՆՈ ԲՐՈՒՆԻԻ բոլոր ստեղծագործական շրջաններն ընդգրկող մոտ 100 աշխատանքների հետահայաց ցուցադրությունը: Այն, ինչ խոսք, բացառիկ հնարավորություն ընձեռեց հայ արվեստասերներին ծանոթանալու իտալական արդի արվեստին, իսկ հայ արվեստագետներին` մոտիկից շփվելու եւ ներշնչվելու: Իտալացի արվեստագետի այցի շրջանակներում նախատեսվում էր նաեւ վարպետության դասեր, սակայն, հետո պարզվեց, որ մեր ապագա արվեստագետները վարպետության դասերի կարիք չունեն: «Իրավունքի» հետ զրույցում, Բրունո Բրունիի հայաստանյան ցուցահանդեսի համադրող, «Անտիկյան» ցուցասրահի հիմնադիր ԱՐՄԻՆԵ ԱՆՏԻԿՅԱՆԸ նշեց, որ մեր երկրում ամեն ինչ շատ դժվար է իրականություն դառնում. «Ահռելի ջանքեր են պահանջվում ինչ-որ բան անելու համար: Փառք Աստծո, կարողացանք բոլոր ծրագրերն ավարտին հասցնել, բայց վարպետության դասը, որն ինձ համար շատ կարեւոր էր, չկայացավ: Կարեւոր էր, որովհետեւ Բրունոն համարվում է առաջիններից մեկը լիտոգրաֆիայի ասպարեզում` համաշխարհային մակարդակով, ու մտածում էինք, որ անպայման այդ վարպետության դասը սկսնակ արվեստագետների շրջանում մեծ հետաքրքրություն կառաջացնի, ու գուցե նորից ստեղծվեն կապեր, հարաբերություններ: Բրունոն ծրագրում էր, որ այստեղից երեխաներ գնան, սովորեն: Այսինքն` Անտիկյան ցուցասրահի եւ իտալական բարեկամության արդյունքում պիտի նաեւ ուսանողների փոխանակություն լիներ: Բայց առաջին փորձը չստացվեց, որովհետեւ նախ լիտոգրաֆիայի միակ հաստոցը Երեւանում, որը Իգիթյան կենտրոնում է, եթե չեմ սխալվում մոտ 200 տարվա չօգտագործման արդյունքում բավականին տուժել էր: Էլ չեմ ասում, որ նյութերի շատ լուրջ խնդիր կար: Փորձեցին գտնել փոխարինող նյութեր, չստացվեց, որովհետեւ չկարողացանք համարժեք կազմակերպել: Մի բան էլ, որ ինձ համար շատ տարօրինակ էր, կարծես թե այն կողմից ցանկությունն էլ այդքան մեծ չէր` երեխաներին սովորեցնելու կամ ավելի բան տալու, դրա համար չստացվեց: Պարզվեց` Հայաստանում չունենք լիտոգրաֆիստներ եւ ունենալու էլ ցանկություն չունենք, ինչպես եւ շատ ասպարեզներում, որովհետեւ այն, ինչ ունենք, այնքան կարեւոր է, համաշխարհային մեծություն ենք, որ մեզ ավելորդ ինֆորմացիա հեչ պետք չէ: Իսկ Բրունոն իր կողմից նույնիսկ պատրաստ էր լիտոգրաֆիայի համար հատուկ քար բերել Հայաստան, ինչն այստեղ շատ մեծ գումարի հետ է կապված»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ