Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱՄՓՈՓՎԵՑ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ 10-ՐԴ ՄՐՑՈՒՅԹԸ (Տեսանյութ)

Արխիվ 12-16

ԱՄՓՈՓՎԵՑ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ 10-ՐԴ ՄՐՑՈՒՅԹԸ (Տեսանյութ)


Հունիսի 14-ին ամփոփվեց Երևանում (հունիսի 6-14-ը) անցկացվող Արամ Խաչատրյանի անվան 10-րդ հոբելյանական մրցույթը, որի արդյունքները հայտարարվեցին Գալա-համերգի ընթացքում: Չորրորդ տեղը զբաղեցրեց Ջիա Ռանը (Չինաստան), երրորդ տեղը բաժին հասավ Ստեփան Սիմոնյանին (Ռուսաստան) (Զրույցը՝ տեսանյութում), երկրորդ տեղը կիսեցին՝ Եվգենի Ստարոդուբցևն ու Անաստասիա Նեստերովան (Ռուսաստան) (Զրույցը՝ տեսանյութում): Առաջին տեղ այս տարի որևէ մասնակցի չտրվեց:

Եվգենի Ստարոդուբցևն արժանացավ նաև հատուկ մրցանակի ՝ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում (Զրույցը՝ տեսանյութում):

Գալա-համերգին հնչեց Արամ Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը 2007թ-ից մրցույթի պաշտոնական նվագախումբ՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) ու մրցույթի երկրորդ տեղը կիսած մասնակիցների կատարմամբ:

«Իրավունքը» տեղեկացրել էր, որ այս տարի մրցույթի նախընտրական փուլը հաղթահարել էր 26 մասնակից՝ մի շարք երկրներից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Ճապոնիայից, Լատվիայից, Թայվանից, Հարավային Կորեայից, Չինաստանից, Ռուսաստանից, Հայաստանից և այլ երկրներից:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում՝ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ:

Մրցույթը անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով և միաժամանակ հանդիսանում է մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահը:

2010թ-ից մրցույթի գլխավոր գործընկերն է հանդիսանում ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:

 

 

Նյութը, տեսանյութը և լուսանկարները՝ Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ