Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԲԵՆԶԵՄԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՊԱՐԳԵՎԵՑ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԸՆՏՐԱՆՈՒՆ (Տեսանյութ)

Արխիվ 12-16

ԲԵՆԶԵՄԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՊԱՐԳԵՎԵՑ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԸՆՏՐԱՆՈՒՆ (Տեսանյութ)

 

Աշխարհի առաջնության խմբային փուլի` E խմբի Ֆրանսիա-Հոնդուրաս հանդիպումը ավարտվեց ֆրանսիացիների հաղթանակով՝ 3:0: 43-րդ րոպեին Ուիլսոն Պալասիոսը, սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Պոլ Պոգբայի նկատմամբ, ստացավ երկրորդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշտից, իսկ Նոել Վալյադարեսի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածն իրացրեց Կարիմ Բենզեման: Բենզեմայի գոլն արձանագրվեց դարպասի գրավումն արձանագրող էլեկտրոնային համակարգի կիրառման միջոցով: Երկրորդ խաղակեսի մեկնարկում`48-րդ րոպեին, արձանագրվեց դարպասի գրավում, Բենզեմայի օգնությամբ ինքնագոլի հեղինակ դարձավ Վալյադարեսը: Սակայն, Կարիմ Բենզմային հաջողվեց իր հաշվին դուբլ գրանցել, հանդիպման 72-րդ րոպեին Բենզման Պատրիս Էվրայի փոխանցումից հետո գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Այս խաղից հետո Ֆրանսիան և Շվեյցարիան գլխավորում են E խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ Էկվադորը և Հոնդուրասը միավորներ չեն վաստակել:

 

 

 

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ