Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՍԵՊ ԽՐԵԼՈՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԵՐ ՉԻ ՀԱՎԱՔԻ

Արխիվ 12-16

ՍԵՊ ԽՐԵԼՈՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԵՐ ՉԻ ՀԱՎԱՔԻ

 

Ազգային ժողովում այսօր տեղի ունեցավ ասուլիս, ՀՀ-ի եւ Ռուսաստանի դաշնության դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի հունիսի 4-6-ը Նիժնի Նովգորոդում կայացած հանդիպման մասին: Իշխանական ներկայացուցիչները ներկայացրեցին տեղի ունեցածը,ամփոփեցին հանձնաժողովի վերջին նիստի արդյունքները: Պատվիրակության անդամների ցուցակում եղել են նաեւ ընդդիմադիր, ոչ իշխանական թեւի ներկայացուցիչներ, որոնք սակայն ասուլիսին չէին ներկայացել, իսկ թե ինչու դա էլ հայտնի չէր: Ասուլիսի հիմնական բովանդակությունից զատ հնչեցին հարցեր, որոնք բացառապես վերաբերվում էին օրերս ՀՀ ԱԺ-ում իր տեսակետը հայտնած, հայտնի ռուս լրագրող Դմիտրի Կիսիլյովին, ում մեկօրյա այցը Հայաստան շատ ավելի ուրախացրել ու ոգեւորել էր ընդդիմադիրներին եւ հակառուսական տրամադրություն ունեցողներին, քան այլոց: Սրա հետ կապված ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ նշեց, որ. «Այս երկու, երեք օրվա ընթացքում ինձ զանգահարում եւ մոտենում էին հարյուրավոր մարդիկ, ովքեր ասում էին, թե ում է  հարկավոր մասնավոր անձի, մասնավոր թեմամ, կամ կարծիքը դարձնել հայ-ռուսական հակաքարոզչության առիթ: Մարդիկ զարմանում են, թե ինչու է ընդդիմությունը նման կեցվածք ընդունել: Նաեւ ասում են, որ եթե պետք է նման կերպ իրեն ընդդիմությունը պահի, ապա ձայն չենք տա: Հայտնի է, որ վերջինն տվյալներով մեր ազգաբնակչության շուրջ 82 տոկոսը արտահայտվել է կողմ ՄՄ-ին կամ Եվրասիական միությանը անդամագրվելու գործընթացին: Իսկ հետո ընդդիմադիր մեր գործընկերները զարմանում են, թե ինչու է ՀՀԿ-ն շատ ձայն ստանում: Եթե ամեն առիթով ընդդիմությունը փորձում է հայ-ռուսական հարաբերությունները վերածել չգիտես ինչի, դրա համար մարդիկ իրենց ձայնը տալիս են ՀՀԿ-ին, քանի որ ՀՀԿ-ն կայուն ձեւով պահում է հայ-ռուսական հարաբերությունները եւ ամեն առիթ չի կարելի դարձնել փոթորիկ մեկ գավաթ ջրում»:

Ներկա լրագրողներիայն այն դիտարկմանը, թե ինչու էր Կիսիլյովը Ազգային ժողով ժամանել <Համեր> տեսակի ավտոմեքենայով, ասուլիսին մասնակից ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ էլ կես կատակ կես լուրջ պատասխանեց. «Ասենք թե գար զապորոժեցով, ի՞նչ կփոխվեր դրանից»:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ