Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՊՈՐՏՈՒԳԱԼԱՑԻՆԵՐՆ ԱՆԶՈՐ ԷԻՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՅԻ ԴԵՄ(Տեսանյութ)

Արխիվ 12-16

ՊՈՐՏՈՒԳԱԼԱՑԻՆԵՐՆ ԱՆԶՈՐ ԷԻՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՅԻ ԴԵՄ(Տեսանյութ)

 

Աշխարհի առաջնության խմբային փուլի շրջանակներում մրցեցին Գերմանիայի եւ Պորտուգալիայի հավաքականները: Աշխարհի առաջնության առաջին տուրի կենտրոնական հանդիպումն ավարտվեց 4:0 հաշվով, հօգուտ գերմանացիների: Հանդիպման 11-րդ րոպեն վճռորոշ դարձավ. Պերեյրան սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Մարիո Գյոտցեի նկատմամբ, եւ խաղի գլխավոր մրցավար Միլորադ Մաջիչը նշանակեց 11 մետրանոց հարված, որը հստակ իրացրեց Թոմաս Մյուլլերը: Գերմանիան երկրորդ գոլը խփեց 33-րդ րոպեին, երբ գլխի հարվածով աչքի ընկավ Մատս Հումմելսը: 5 րոպե անց Պորտուգալիան մնաց 10 հոգով. Մյուլլերի նկատմամբ կանոնները խախտելու համար խաղադաշտից հեռացվեց Պեպեն: Ընդմիջման գերմանացիները 3:0 հաշվի պայմաններում. 45-րդ րոպեին Մյուլլերը դուբլ ձևակերպեց: Երկրորդ խաղակեսում Գերմանիայի հավաքականին հաջողվեց խփել նաև չորրորդ գնդակը. 78-րդ րոպեին բոլորի ուշադրության կենտրոնում կրկին Թոմաս Մյուլլերն էր: Այս խաղից հետո Գերմանիան միանձնյա գլխավորում է G խմբի մրցաշարային աղյուսակը: Խմբի մյուս թիմերը` ԱՄՆ-ը եւ Գանան իրենց առաջին հանդիպումը դեռ չեն անցկացրել:

 

Գերմանիա-Պորտուգալիա` 4:0

 

 


 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ