Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՆՈՐ ՊՐԵՄԻԵՐԱ` «6 ՈՒՏԵՍՏ ՕԼԻԳԱՐԽԻ ՀԱՄԱՐ»

Արխիվ 12-16

ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՆՈՐ ՊՐԵՄԻԵՐԱ` «6 ՈՒՏԵՍՏ ՕԼԻԳԱՐԽԻ ՀԱՄԱՐ»


Նորաստեղծ «Վիվարտե» մշակութային կենտրոնը թատերասեր հայ հանդիսատեսին կներկայանա իր առաջին` «6 ուտեստ օլիգարխի համար» նրկայացմամբ: Գաննա Սլուցկիի պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման անդրանիկ ցուցադրությունը տեղի կունենա հունիսի 17-ին` Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի բեմում: Նախկինում պիեսը ` «1 հավից 6 ուտեստ» անվամբ կրկին բեմադրվել էր, սակայն ինչպես ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ ԻՌԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ է փաստում, շատ ասելիքներ են եղել, որոնք կիսատ են մնացել, իսկ սա լավագույն առիթն է այդ ասելիքը հանդիսատեսին հասցնելու համար` արդեն այլ վերնագրով: Ներկայացումը մի քանի ժանրերի միաձուլում է, որի հիմքում ընկած է սերը` մոր եւ որդու փոխհարաբերությունները: Այստեղ կհնչեն բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները կտրվեն բեմադրության վերջում, դրանք կարեւոր հաղորդագրություններ են ուղղված հանդիսատեսին:

Ներկայացման մեջ գլխավոր հերոսին մարմնավորելու է դերասան Յուրի Իգիթխանյանը, ում համար հետաքրքիր է եղել բեմադրությունում հանդես գալ այն ձեւով, որը կտեսնի հանդիսատեսը: Դերասանը նախորդ տարի դուրս է եկել խաղացանկային թատրոնից, սակայն մեկնաբանեց, որ դրանով դուրս չի եկել իր մասնագիտությունից: «Այս տարբերակը ժամանակակից դերասանի համար ավելի նախընտրելի է, քանի որ ցավոք խաղացանկային թատրոնը ընդհանուր առմամբ այսօր դերասանին դնում է մի փոքր կաղապարների մեջ թե՛ ժամանակային, թե՛ խաղացանկի հետ կապված: Դերասանի համար շատ կարեւոր է նույն ջուրը երկու անգամ չմտնելը, սակայն այս դեպքում կարող եմ ասել, որ շատ հետաքրքիր երաժշտական եւ պարային լուծումներով ներկայացում է ստացվել»,-նկատեց ՅՈՒՐԻ ԻԳԻԹԽԱՆՅԱՆԸ:

Ներկայացման մեջ հանդիսատեսը կտեսնի ճանաչված ու սիրելի դերասանների, մեկնաբան, ներկայացման պրոդյուսեր Արտյոմ Կարապետյանի խոսքով` այստեղ հանդես են գալիս բացառապես պրոֆեսիոնալ դերասաններ եւ ամեն ինչ արվել է, որպեսզի թատերախումբը ըստ արժանվույն ներկայանա հանդիսատեսին:

«Հանդիսատեսը, որը նախկինում տեսել է այս բեմադրությունը, համոզված եմ, որ այժմ նա կտեսնի մեծ տարբերություն նախկին եւ այս ներկայացման միջեւ: Պիեսը կբեմադրվի ռուսերենով, սակայն ունենք հավակնոտ ծրագրեր` շուտով կներկայանանք նույն պիեսի հայերեն տարբերակով»,-նշեց ԱՐՏՅՈՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ եւ հավելեց, որ նպատակ ունեն ստեղծել երկլեզու թատրոն` բեմադրելով նոր պիեսներ:

Թատերախմբի նպատակներն ու անելիքները շատ են, առաջիկայում նախատեսված է մարզային հյուրախաղեր, թատերախումբը հանդես կգա նաեւ Արցախում:

 

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ