Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՔԱՌՅԱԿԻ 12 ԿԵՏԵՐԸ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՎԵՐԱԾՎՈՒՄ ԵՆ 100 ՔԱՅԼԻ

Արխիվ 12-16

ՔԱՌՅԱԿԻ 12 ԿԵՏԵՐԸ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՎԵՐԱԾՎՈՒՄ ԵՆ 100 ՔԱՅԼԻ

Էլեկտրաէներգիայի թանկացման հարցը, կարծես թե, ստվերեց ոչ իշխանական քառյակի հրապարակած 12 կետերի բովանդակությունը: Ավելին` պարզվեց, որ արդեն հայտնի կետերից շատերը ժամանակավրեպ են, քանի որ մինչ քառյակը մտորում էր ու փորձում համաձայնության գալ գոնե 12 կետերի շուրջ, այդ կետերին առնչվող հարցերով կոնկրետ գործողություններ էր իրականացնում քաղաքական մեծամասնությունը: Այս իրավիճակում, թե արդյոք քառյակի 12 կետերը վերանայման ու խմբագրման կարիք չունեն, փորձեցինք պարզել երեկ մամլո ասուլիսի հրավիրված ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՑ.
- էլեկտրաէներգիայի հարցը շատ հնարավոր է` ավելացվի 12 կետերի մեջ: Բայց եթե մենք տեսնենք, որ կառավարությունը գնում է հանրային դժգոհություններ առաջացրած հիմնական հարցադրումները լուծելու ճանապարհով, միշտ էլ կարելի է ընթացիկ վիճակով նստել եւ քննարկել: Այսինքն` քննարկման ձեւաչափ կձեւավորվի եւ կտեսնենք` նոր կառավարությունը նախկինի նմա±ն է, թե` ոչ, կամ միգուցե ավելի օպերատիվ է, ավելի գրագետ ու մասնագիտական:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ