Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀՀԿ-ՕԵԿ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵՂԵԼ Է ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ

Արխիվ 12-16

ՀՀԿ-ՕԵԿ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵՂԵԼ Է ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ

Երեկ Ազգային ժողովում 100 տոկոս համամասնական ընտրական համակարգին անցնելու վերաբերյալ քննարկում անցկացրեցին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ ՙՕրինաց երկիր՚ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Քննարկումից անմիջապես հետո ՕԵ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ հանդիպումը շատ կառուցողական էր, քննարկվել է 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու հարցը. ՙՆերկայիս ընտրական համակարգը ազատ, արդար ընտրությունների համար խոչընդոտ է: Նրանք էլ սկզբունքորեն դեմ չեն, որ այդ համագործակցությունը տեղի ունենա, կլինեն աշխատանքային քննարկումներ, նոր տեսակետներ ու մոտեցումներ կարտահայտվեն: Գալուստ Սահակյանն ասաց, որ իրենք սկզբունքորեն դեմ չեն աշխատել, համագործակցել եւ հասնել նրան, որ բոլոր քաղաքական ուժերի համար ընդունելի տարբերակ գտնվի՚: Տիկին Բիշարյանը նաեւ տեղեկացրեց, որ այս հարցի կապակցությամբ արդեն հանդիպել են ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՙԱզատ դեմոկրատների՚ եւ ՙԺառանգության՚ հետ, իսկ սա էլ հերթական հանդիպումն էր. ՙՈրպեսզի արձանագրենք հաջողություն, մենք որեւէ քաղաքական ուժի հետ համագործակցություն չենք բացառում: Մենք չպետք է դադարենք պայքարել, որպեսզի 100 տոկոս համամասնականը դարձնենք իրողություն: Ի սկզբանե չպետք է դատապարտել, գուցե գալիս է մի պահ, եւ քննարկումները բերում են դրական լուծումների՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ