Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ԼԱՎ Ա, ՈՐ ԶԱՐՄԱՆԱԼՈՒ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԴ ՆՈՐԻՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Ա»

Արխիվ 12-16

«ԼԱՎ Ա, ՈՐ ԶԱՐՄԱՆԱԼՈՒ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԴ ՆՈՐԻՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Ա»

 

Երեկ Ազգային ժողովում «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի սակագնի փոփոխման որոշման եւ հիմնավորման վերաբերյալ» թեմայով լսումներն առանց իշխանություն-ընդդիմություն խոսքային փոխհրաձգության չանցան: Երբ հերթը հասավ ելույթներին, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ սկսեց իր զարմանքն ու երախտագիտությունը հայտնել իշխանության ներկայացուցիչներին` շահագրգիռ քննարկման համար, ապա շարունակեց հին երգը երգել ու ասել, որ այս վիճակի համար հենց իշխանություններն են մեղավոր: Արդյունքում զուրաբյանական երկարաշունչ ելույթը չտեղավորվեց ժամանակի մեջ եւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ ստիպված եղավ ընդհատել ընդդիմադիր գործընկերոջը. «Ես կզարմանայի, որ ժամանակին ավարտեիք»: Լ. Զուրաբյանն էլ շարունակելով մեղադրանքները` ավելացրեց. «Ձեր «թայմերն» (ժամանակացույց) էլ լավ չի աշխատում»: Պատասխանը չուշացավ Վ. Այվազյանի կողմից. «Իմ «թայմերը» չի, արդեն «այֆոնի» թայմերի մասին պետք ա խոսեք, պարոն Զուրաբյան: էս իմը չի, ես պարզապես ձեռք եմ բերել, կարող եմ տալ, դուք պահեք այդ ժամանակը: Մեկ ա, մեր ասածները այդքան լավ չեք ընդունում»: Ի հավելում էլ, նկատեց. «Լավ ա, որ զարմանալու հատկությունդ նորից վերականգնվել ա»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ