Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Բրյուսովի աշխատակիցները դիմել էին «Դեմ եմ»-ին

Արխիվ 12-16

Բրյուսովի աշխատակիցները դիմել էին «Դեմ եմ»-ին


«Դեմ եմ» շարժումը տարածել է տեղեկատվություն, թե Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը հրաժարվում է դիմումներ վերցնել կուտակայինից հրաժարվելու դիմումներ: Այդպիսի դիմումներ գրել է ընդամենը մի քանի աշխատող, թեեւ 1974թ.-ից հետո ծնվածները մեծ թիվ են կազմում: Այս մասինասաց ԵՊԼՀ ուսանողության, երիտասարդության եւ հասարակայնության կապերի գծով պրոռեկտոր Ցոլակ Հակոբյանը:

««Դեմ եմ»-ին  ապատեղեկատվություն են տվել, հաստատ անանուն, որպեսզի մեր հեղինակության հետ խաղան: Ընդամենը մի քանի դիմում է եղել, թե ինչու այդքան քիչ, չեմ կարող ասել: Մի բան հստակ կասեմ, որ ռեկտոր Գայանե Գասպարյանի կողմից հորդոր, պահանջ չի եղել, որ դիմումներ չգրեն: Ով ուզել, գրել է: Իմ օրինակով կարող եմ ասել, որ ես ինքս դիմում չեմ գրել, որովհետեւ ապագայիս մասին եմ մտածում ու կարծում եմ, որ այս համակարգը ճիշտ է»,- ասաց նա:

ԵՊԼՀ-ում երիտասարդ աշխատակիցներ շատ կան: Նրանք օրեր առաջ դիմել էին «Դեմ եմ»-ին՝ հայտնելով, թե իրենց համալսարանում ստիպում են կուտակայինի դիմումներ չգրել:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ