Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՏՈՒԳԱՆՔԸ ԴՐՎԱԾ Է ԽԱԽՏՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԶՈՒՏ ՏՈՒԳԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ՏՈՒԳԱՆՔԸ ԴՐՎԱԾ Է ԽԱԽՏՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԶՈՒՏ ՏՈՒԳԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

ԱԺ-ում այսօր քննարկվում էր ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքների վերանայման հարցը, որի առնչությամբ կառավարությունն առաջարկում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարել: Սրա վերաբերյալ ԱԺ պատգամավորները իրենց հուզող հարցերն ուղեցին փոխոստիկանապես Արթուր Օսիկյանին: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը Օսիկյանին, առաջարկեց քննարկել հետեւյալ տարբերակը. <<Բոլորս գիտենք, որ մենք տուգանք ենք դնում ոչ թե տուգանելու այլ կանխելու համար կատարված օրինախախտումը: Այսինքն կանխելու համար պետք է այդ տուգանքը զգայուն լինի, եթե 25 հազարը շատ է քսանհինգ տարվա ժիգուլու վարորդի համար, ապա հարյուր հազար արժեք ունեցող մեքենայի վարորդի համար, դա ոչինչ է, նա հեշտությամբ կհաղթահարի այդ տուգանքը, միայն թե այդ պահին արագ սլանա: Այսինքն այդ դեպքում կանխարգելիչ ազդեցությունը տուգանքի նվազում է>>: Այնուհետ Հ. Բաբուխանյանը պարոն Օսիկյանից հետաքրքրվեց, թե ինչ թիվ են կազմում մահվան ելքով պատահարները՝ հանրապետություններում, այս տարվա հինգ ամիսները ի համեմատ նախորդ տարվա հինգ ամիսների.

- 2013թվականի ընթացքում մահվան ելքով պատահարների թիվը՝ հինգ ամիսների կտրվածքով, եղել է 117 եւ 2014 թվականի նույն ժամանակահատվածում եղել է 100, այսինքն նվազումը եղել է 17-ով: Ինչ վերաբերում է մարզերին, ապա՝ հինգ ամիսների կտրվածքով 2013թ. ընթացքում գրանցվել է 96 մահվան ելքով պատահար, իսկ 2014թ. հինգ ամիսների ընթացքում՝ 76: Այսինքն սա, կարեւոր ցուցանիշ է առ այն, որ մենք նախորդ տարի աշխարհագրական առումով ընդարձակեցինք արագաչափ սարքերը եւ սա անշուշտ իր դերն ու նշանակությունը ունեցել է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ